00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Светлана Шевченко / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
Բաժանորդագրվել
Մոսկվան պատրաստ է կազմակերպել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների հերթական փուլը։
ԵՐԵՎԱՆ,31 հունվարի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Շեշտվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով համաչափ աշխատանքի վերսկսման կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական փուլը՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ», - նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0