https://arm.sputniknews.ru/20230131/larsvov-vrastanic-depi-rusastan-tshanaparhy-pak-e-bernatarneri-hamar-54573182.html
Լարսով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը փակ է բեռնատարների համար
Լարսով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը փակ է բեռնատարների համար
Sputnik Արմենիա
Այս մայրուղով երթևեկությունը ներկայումս թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաների համար: 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T09:58+0400
2023-01-31T09:58+0400
2023-01-31T09:58+0400
լարս
անցակետ
բեռնատար
վրաստանի հանրապետություն
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38124103_0:2:1500:846_1920x0_80_0_0_05ecc369815ebe5e8f1303baf654c04f.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. «Վերին Լարս» անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը փակ է բեռնատարների համար ձյան և մերկասառույցի պատճառով: Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է։Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց թունելի մասին է։Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։
լարս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38124103_167:0:1500:1000_1920x0_80_0_0_c4e86a85660e7dd887e85dbe6a03ea7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լարս, անցակետ, բեռնատար, վրաստանի հանրապետություն, ճանապարհ
լարս, անցակետ, բեռնատար, վրաստանի հանրապետություն, ճանապարհ
Լարսով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը փակ է բեռնատարների համար
Այս մայրուղով երթևեկությունը ներկայումս թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. «Վերին Լարս» անցակետով Վրաստանից դեպի Ռուսաստան ճանապարհը փակ է բեռնատարների համար ձյան և մերկասառույցի պատճառով: Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է։
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի սողանքային վտանգ ունեցող հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի շինարարություն է իրականացնում։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի վերջին։