https://arm.sputniknews.ru/20230131/emn-lachini-mijancqi-harcvov-patzhamijvocner-mekhanizm-chi-ditarkum-bvorel-54596051.html
ԵՄ–ն Լաչինի միջանցքի հարցով պատժամիջոցների մեխանիզմ չի դիտարկում. Բորել
ԵՄ–ն Լաչինի միջանցքի հարցով պատժամիջոցների մեխանիզմ չի դիտարկում. Բորել
Sputnik Արմենիա
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզոպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ։ 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T15:02+0400
2023-01-31T15:02+0400
2023-01-31T15:06+0400
ադրբեջան
ժոզեպ բորել
դիտորդ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639570_0:0:1600:901_1920x0_80_0_0_ec29cf1e8d3ee87f56188cebbb821d6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Եվրամիությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ պատժամիջոցների մեխանիզմ չի դիտարկում։ Այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոյի պաշտոնական հարցմանը։Դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։ Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Նրա խոսքով` 2022 թ.–ի դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց մարդասիրական հետևանքներին։«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների»,- նշված է փաստաթղթում:Փաստաթղթում ասվում է, որ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ։Պատասխանում անդրադարձ է կատարվում 2022 թ. Հայաստանում երկու ամսով ԵՄ առաքելության տեղակայմանը և այժմ ԵՄ քաղաքացիական նոր առաքելության տեղակայմանը։«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն»,- ասված է փաստաթղթում:Հիշեցնենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։ Առաքելության մանդատը նախատեսված է 2 տարով։ Այնտեղ ներառվել է շուրջ 100 մարդ, ներառյալ փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։ Նրանք տեղեկություններ են հավաքելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, վերլուծելու է դրանք ու ուղարկելու է Բրյուսել։ Առաքելությունը քաղաքացիական բնույթ է կրում և զենք չի ունենալու, հետևաբար որևէ ագրեսիայի դեպքում դիտորդները անպաշտպան են լինելու։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին 4 ամիսը կարժենա 8.1 մլն եվրո։Առաքելությունը քաղաքացիական է, իսկ նպատա՞կը. փորձագետները` ՀՀ–ում ԵՄ դիտորդների մասին
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639570_122:0:1526:1053_1920x0_80_0_0_dbae0228e8b443c196f4801a0b93fb3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ժոզեպ բորել, դիտորդ, լաչինի միջանցք
ադրբեջան, ժոզեպ բորել, դիտորդ, լաչինի միջանցք
ԵՄ–ն Լաչինի միջանցքի հարցով պատժամիջոցների մեխանիզմ չի դիտարկում. Բորել
15:02 31.01.2023 (Թարմացված է: 15:06 31.01.2023) ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզոպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Եվրամիությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ պատժամիջոցների մեխանիզմ չի դիտարկում։ Այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավոր Ասիտա Կանկոյի պաշտոնական հարցմանը։
Դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։ Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
«Պատժամիջոցները համաեվրոպական արտաքին և անվտանգության քաղաքականության նպատակների առաջմղման համար ԵՄ մեխանիզմներից մեկն են, և տվյալ դեպքում դրանք չեն դիտարկվում։ ԵՄ ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումներ գտնելու վրա, որին Հայաստանի առաջնորդներն իրենց հավատարմությունն են հայտնել Ադրբեջանին», - ասել է Բորելը։
Նրա խոսքով` 2022 թ.–ի դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց մարդասիրական հետևանքներին։
«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների»,- նշված է փաստաթղթում:
Փաստաթղթում ասվում է, որ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ։
Պատասխանում անդրադարձ է կատարվում 2022 թ. Հայաստանում երկու ամսով ԵՄ առաքելության տեղակայմանը և այժմ ԵՄ քաղաքացիական նոր առաքելության տեղակայմանը։
«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն»,- ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ
ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին։ Առաքելության մանդատը նախատեսված է 2 տարով։ Այնտեղ ներառվել է շուրջ 100 մարդ, ներառյալ փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։ Նրանք տեղեկություններ են հավաքելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, վերլուծելու է դրանք ու ուղարկելու է Բրյուսել։ Առաքելությունը քաղաքացիական բնույթ է կրում և զենք չի ունենալու, հետևաբար որևէ ագրեսիայի դեպքում դիտորդները անպաշտպան են լինելու։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին 4 ամիսը կարժենա 8.1 մլն եվրո։