00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը

© Sputnik / Asatur YesayantsԲրյուսովի անվան համալսարան
Բրյուսովի անվան համալսարան - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
Բրյուսովի անվան համալսարան
Բաժանորդագրվել
Առաջիկայում փոփոխություններ են նախատեսվում նաև մյուս բոլոր պետական բուհերի կանոնադրություններում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը մեկ ամիս է` լուծարվել է: Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին համալսարանը բուհի հոգաբարձուների խորհրդի լիազորությունները դադարեցված լինելու մասին գրություն էր ստացել, որը մակագրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ընթացիկ կառավարման բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2023 թ. հունվարի 30-ի որոշմամբ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ»,–հայտնում է նախարարությունը։
Ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքերում ռեկտորի լիազորությունները կիրականացնի բուհի պրոռեկտորը, իսկ մեկից ավելի պրոռեկտորների դեպքում՝ բուհում առավել երկար ստաժ ունեցողը:
Պրոռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ պրոռեկտորների բացակայության կամ այլ պատճառով լիազորությունները կատարելու անհնարինության դեպքում՝ ռեկտորի պարտականություններն ամբողջ ծավալով իրականացնում է բուհի դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը, որն ունի բուհի պրոռեկտորի առավել երկար աշխատանքային ստաժ, իսկ բուհի պրոռեկտորի աշխատանքային ստաժի բացակայության դեպքում՝ բուհում առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը:
«Այս քայլն իրականացվել է՝ հաշվի առնելով իրավական ակտերում համապատասխան կարգավորումների բացակայությունը, ինչպես նաև բուհերի կառավարման արդյունավետությունը և հետագայում փակուղային իրավիճակներում չհայտնվելու հնարավոր ռիսկերը: Նմանօրինակ փոփոխություններ առաջիկայում նախատեսվում են նաև մյուս բոլոր պետական բուհերի կանոնադրություններում»,– նշված է պարզաբանման մեջ։
Ընդգծվում է, որ բուհը կշարունակի բնականոն գործունեությունը՝ իրականացնելով աշխատավարձերի և մնացած այլ վճարումների կատարումը` նախորդ տարվա հաստատված բյուջեի համամասնություններով՝ հաշվի առնելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում հոգաբարձուների խորհրդի ձևավորման ուղղությամբ: Բուհի հոգաբարձուների խորհրդի ձևավորման ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմից թեկնածուների առաջադրման և ընտրության ընթացքում կատարված ընթացակարգային խախտումների առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է բողոք, որն ուսումնասիրության փուլում է:
Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։
Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրության հետ կապված 2 քրգործ է հարուցվել
Լրահոս
0