https://arm.sputniknews.ru/20230131/arcakhic-hajastan-3-hivand-e-teghapvokhvel-erkusy-urucqajin-hivandutjunner-unen-54581392.html
Արցախից Հայաստան 3 հիվանդ է տեղափոխվել. երկուսը ուռուցքային հիվանդություններ ունեն
Արցախից Հայաստան 3 հիվանդ է տեղափոխվել. երկուսը ուռուցքային հիվանդություններ ունեն
Sputnik Արմենիա
3 հիվանդներն էլ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 31.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-31T11:34+0400
2023-01-31T11:34+0400
2023-01-31T11:37+0400
արցախ
հայաստան
հիվանդ
հիվանդանոց
կարմիր խաչ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300345_0:148:1601:1048_1920x0_80_0_0_d89b29a437c991cb8ae085a8ecb6ea1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան այսօր 3 հիվանդ է տեղափոխվել, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 3 հիվանդներն էլ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Հիշեցնենք, որ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 58 հիվանդ։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300345_0:0:1423:1067_1920x0_80_0_0_d1d81a27f0628c84c2c0242bdb6c33d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, հիվանդ, հիվանդանոց, կարմիր խաչ, լաչինի միջանցք
արցախ, հայաստան, հիվանդ, հիվանդանոց, կարմիր խաչ, լաչինի միջանցք
Արցախից Հայաստան 3 հիվանդ է տեղափոխվել. երկուսը ուռուցքային հիվանդություններ ունեն
11:34 31.01.2023 (Թարմացված է: 11:37 31.01.2023) 3 հիվանդներն էլ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան այսօր 3 հիվանդ է տեղափոխվել,
հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Մինչ այդ հիվանդները բուժում են ստացել Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում։ Նշվում է, որ երկուսը ուռուցքային հիվանդություններ են ունեցել, իսկ մեկը` վիրահատության կարիք։
3 հիվանդներն էլ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Հիշեցնենք, որ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 58 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։