00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Այո, քաղաքականությունը առևտուր է, սկ Աստվածաշնչում ասված է՝ իմ հոր տունը մի դարձրեք առևտրի տեղ․Սիմոնյան
14:32
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերահսկում են ԼՂ բնակիչների կյանքը և մահը. միջազգային իրավունքի փորձագետները` Լաչինի մասին

© AP Photo / Peter DejongՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի շենքը
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի շենքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միջազգային իրավունքի փորձագետները ՄԱԿ–ի միջազգային դատարանում ելույթ ունեցան` ներկայացնելով Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. «Էկոակտիվիստներից» շատ քչերն են իրականում ակտիվիստներ։ Բազմաթիվ լուսանկարներ կան, որտեղ ցուցարարները հայտնի համաթյուրքական, ուլտրաազգային խմբի՝ «Գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ ասաց միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Մարտին Լոուրենսը։
Հայտնել էինք, որ ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր արդեն իսկ ներկայացրել էր ՀՀ դիրքորոշումը՝ ՄԱԿ–ի միջազգային դատարանից պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։
«Բացի այդ, էկոակտիվիստներից շատերն այնպիսի ՀԿ-ների ներկայացուցիչներ են, որոնք կամ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության, կամ Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից: Սոցցանցերում կան ցուցարարների բազմաթիվ նկարներ, որտեղ նրանք ռազմական հագուստով են, ավելին, Լաչինի միջանցքում հավաքվածները նման հայտարարություններ են անում` ադրբեջանցի զինվորն ամենահզորն է»,-ասաց Լոուրենսը։
Նա հավելեց, որ Արցախում Ադրբեջանի համար վիճահարույց համարվող 2 հանքերի գործողությունները դադարեցվել են, իսկ ԼՂ կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավվածությամբ ուսումնասիրություն կատարել հանքերում։ Սակայն Ադրբեջանը ոչ մի պայմանի չի համաձայնվում, Լաչինի միջանցքը չի բացում։
Լոուրենսը հիշեցրեց, որ միջազգային կառույցները քանիցս իրենց զեկույցներում փաստել են այն մասին, որ Ադրբեջանում հավաքների ազատություն չկա։
Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Կոստանտինոս Սալոնիդիսն էլ իր հերթին հայտնեց, որ ԼՂ–ում իրավիճակը շարունակում է ծայրահեղ մնալ։
«Ավելի քան 1000 մարդ կտրված է իր ընտանիքից, այդ թվում` հարյուրավոր երեխաներ։ Պատկերացրեք` 50 օրերի ընթացքում ինչ են զգացել այդ երեխաներն ու նրանց ծնողները։ Ավելին, շատերն իրենց հարազատների թաղման արարողությանը չեն կարողացել մասնակցել, քանի որ Լաչինի միջանցքով անցնել չեն կարող. «ցուցարարներն» իսկապես վերահսկում են ԼՂ բնակիչների կյանքը և մահը»,–ասաց Սալոնիդիսը։
Եթե անհապաղ քայլեր չարվեն, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյան
Նրա խոսքով` հիմա ԼՂ–ում քիմիաթերապիա հնարավոր չէ ստանալ, ուստի դրանով բուժվելու հնարավորությունները զրոյանում են։ Սալոնիդիսը հավելեց, որ ԼՂ–ում գրեթե ողջ տնտեսական գործունեությունը կանգ է առել` 5000 մարդ է զրկվել աշխատանքից։ Նա ամփոփեց` ասելով, որ Ադրբեջանն արգելում է միջազգային որևէ առաքելության մուտքը ԼՂ, և ստեղծված իրավիճակում հումանիտար աղետի ռիսկն օր օրի ավելանում է։
Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Պիեռ դ՛Արժանն էլ ասաց, որ Լաչինի միջանցքում հավաքված, այսպես կոչված, էկոակտիվիստները տարածքային ու էթնիկ զտման կարգախոսեր են հնչեցնում, ասելով.«Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ»։ Իսկ սա նշանակում է, որ հայերը տեղ չունեն ԼՂ–ում։
«Եթե անգամ այդ «ցուցարարների» նպատակն իրոք հանքերի գործունեությունը լիներ, միևնույն է, դու չես կարող փրկել բնությունը` 120 000 մարդու թույլ չտալով սնվել կամ զրկելով բուժօգնությունից։ Ադրբեջանի պլանը տեսնելու համար պետք է մի քանի հարցի պատասխանել` ինչո՞ւ է հենց Լաչինի միջանցքը փակել, ինչո՞ւ հենց ձմռան կեսին»,–ասաց նա։
Պիեռ դ՛Արժանը հավելեց, որ Հաագայի դատարանն այս դեպքում պարտավոր է գործել և գործել անհապաղ։ Նրա խոսքով` եթե հրատապ միջոցներ չկիրառվեն Ադրբեջանի դեմ, ապա շուտով ԼՂ–ում հայեր չեն մնա։
Միջազգային իրավունքի փորձագետը նշեց, որ Լաչինի ընթացիկ շրջափակումը վերացնելը բավարար չի լինի, պետք է երաշխավորել, որ Ադրբեջանը նման քայլերի հետագայում էլ չի դիմի։ Նա շեշտեց` Ադրբեջանի նախագահը ԼՂ–ում շրջափակման մեջ մնացողներին որակել է որպես «իր քաղաքացիներ», սակայն եթե այդպես է` ո՞ր երկրի ղեկավարն է իր քաղաքացիներին պաշարման մեջ դնում։ Պիեռ դ՛Արժանն ամփոփեց` այս ամենը պարզապես փաստում են, որ Ադրբեջանի համար ընդերքն ավելի կարևոր է, քան մարդկային կյանքերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0