https://arm.sputniknews.ru/20230130/mvoskvan-voghjunum-e-erevani-ev-ankaraji-mijev-erkkhvosutjan-arajyntacy-rd-agn-54538987.html
Մոսկվան ողջունում է Երևանի և Անկարայի միջև երկխոսության առաջընթացը. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ողջունում է Երևանի և Անկարայի միջև երկխոսության առաջընթացը. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարությունը կապ է պահում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հետ։ 30.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-30T14:12+0400
2023-01-30T14:12+0400
2023-01-30T14:12+0400
հայաստան
թուրքիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/01/25577734_0:165:1600:1065_1920x0_80_0_0_d7c66baf42bd8508ab2ea073db8e8fd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Մոսկվան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության առաջընթացը, քանի որ դրանով հեռանկարներ են բացվում 2 երկրի կապերի վերականգնման համար։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված՝ ԶԼՄ–ների հարցերին տված պատասխաններում, որոնք ստացվել են 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին։ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հունվարի 6-ին հայտարարել էր, որ թուրքական կողմը Հայաստանին տեղեկացրել է ուղիղ բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին։ՌԴ ԱԳՆ–ից ընդգծել են, որ հենց ՌԴ հովանու ներքո է տրվել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մեկնարկը` 2022 թվականի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ 2022-ի հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/01/25577734_180:0:1600:1065_1920x0_80_0_0_131d654ecee45ce16b63ed1140b6244b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, ռուսաստան
հայաստան, թուրքիա, ռուսաստան
Մոսկվան ողջունում է Երևանի և Անկարայի միջև երկխոսության առաջընթացը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտգործնախարարությունը կապ է պահում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Մոսկվան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության առաջընթացը, քանի որ դրանով հեռանկարներ են բացվում 2 երկրի կապերի վերականգնման համար։ Այս մասին ասված է
ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված՝ ԶԼՄ–ների հարցերին տված պատասխաններում, որոնք ստացվել են 2022 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին։
ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հունվարի 6-ին հայտարարել էր, որ թուրքական կողմը Հայաստանին տեղեկացրել է ուղիղ բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին։
ՌԴ ԱԳՆ–ից ընդգծել են, որ հենց ՌԴ հովանու ներքո է տրվել Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մեկնարկը` 2022 թվականի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։
«Երկուսի հետ մենք այսօր էլ սերտ կապի մեջ ենք։ Ողջունում ենք վերջին առաջընթացները, որոնք հեռանկարներ են բացում հայ–թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա առողջացմանը»,– ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ 2022-ի
հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը`
փետրվարի 24-ին,
մայիսի 3-ին և
հուլիսի 1-ին Վիեննայում։