https://arm.sputniknews.ru/20230130/khvorvatiaji-nakhagahn-arevmutqi-dirqvorvoshumy-barvojazurk-e-vorakel-54550029.html
Խորվաթիայի նախագահն Արևմուտքի դիրքորոշումը բարոյազուրկ է որակել
Խորվաթիայի նախագահն Արևմուտքի դիրքորոշումը բարոյազուրկ է որակել
Sputnik Արմենիա
Խորվաթիայի ղեկավարի խոսքով` Արևմուտքում խաղաղասերներն ու խաղաղության համար պայքարողները ցանկանում են հարբել ուրիշի արյունով։ 30.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-30T16:54+0400
2023-01-30T16:54+0400
2023-01-30T16:56+0400
խորվաթիա
արևմուտք
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38218304_0:114:2904:1748_1920x0_80_0_0_8f3a8762f7d71ec5563fc5fcc0783cd4.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը կարծում է, որ ռազմական գործողությունների ընթացքում զգալի կորուստների պատճառով Ուկրաինան կարող է զրկվել արական սեռի բնակչությունից, իսկ եվրոպական երկրները ոչինչ չեն ձեռնարկում հակամարտությունը լուծելու համար։ Նա իր տեսակետը հայտնել է «Vijesti»–ի հետ զրույցում։Խորվաթիայի նախագահը Արևմուտքի երկրների դիրքորոշումը բարոյազուրկ է անվանել, քանի որ, նրա կարծիքով, ԵՄ-ն և ԱՄՆ-ն կարող են նպաստել հակամարտության դադարեցմանը։ Միլանովիչի խոսքով ՝ խաղաղասերներն ու Արևմուտքում խաղաղության համար պայքարողները ցանկանում են հարբել ուրիշի արյունով։Բացի այդ, Միլանովիչը վստահ է, որ զինված հակամարտության ներկայիս զարգացումը հանգեցնելու է «այրված հողի» մարտավարության:Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելով՝ Արևմուտքը սեփական ծուղակն է ընկելԽորվաթիան պարբերաբար տարբեր օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, սակայն նախագահն ինքը բազմիցս հայտարարել է, որ դեմ է խորվաթ զինվորականների մասնակցությանը ռազմական գործողություններին։Իտալիան ու Ֆրանսիան Ուկրաինային 800 մլն եվրոյի ՀՕՊ համակարգ կտրամադրեն․ ԶԼՄ
խորվաթիա
արևմուտք
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/02/38218304_0:0:2731:2048_1920x0_80_0_0_893330dbd70dde1273843d998a3e6575.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խորվաթիա, արևմուտք, ռուսաստան, ուկրաինա
խորվաթիա, արևմուտք, ռուսաստան, ուկրաինա
Խորվաթիայի նախագահն Արևմուտքի դիրքորոշումը բարոյազուրկ է որակել
16:54 30.01.2023 (Թարմացված է: 16:56 30.01.2023) Խորվաթիայի ղեկավարի խոսքով` Արևմուտքում խաղաղասերներն ու խաղաղության համար պայքարողները ցանկանում են հարբել ուրիշի արյունով։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը կարծում է, որ ռազմական գործողությունների ընթացքում զգալի կորուստների պատճառով Ուկրաինան կարող է զրկվել արական սեռի բնակչությունից, իսկ եվրոպական երկրները ոչինչ չեն ձեռնարկում հակամարտությունը լուծելու համար։ Նա իր տեսակետը հայտնել է
«Vijesti»–ի հետ զրույցում։
Խորվաթիայի նախագահը Արևմուտքի երկրների դիրքորոշումը բարոյազուրկ է անվանել, քանի որ, նրա կարծիքով, ԵՄ-ն և ԱՄՆ-ն կարող են նպաստել հակամարտության դադարեցմանը։ Միլանովիչի խոսքով ՝ խաղաղասերներն ու Արևմուտքում խաղաղության համար պայքարողները ցանկանում են հարբել ուրիշի արյունով։
«Լուծումը Ռուսաստանում իշխանափոխությունը չէ։ Իսկ Խարկովում գերմանական տանկերն ավելի կմիավորեն ռուսներին և կմտերմացնեն ՉԺՀ-ի հետ, ինչն արդեն իսկ տեղի է ունենում։ Դա քաղաքականապես խելամիտ չէ և վնասում է Արևմուտքին», – նշել է քաղաքական գործիչը։
Բացի այդ, Միլանովիչը վստահ է, որ զինված հակամարտության ներկայիս զարգացումը հանգեցնելու է «այրված հողի» մարտավարության:
Խորվաթիան պարբերաբար տարբեր օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, սակայն նախագահն ինքը բազմիցս հայտարարել է, որ դեմ է խորվաթ զինվորականների մասնակցությանը ռազմական գործողություններին։