00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հղիները` խոցելի խմբում. Արցախում ստեղծված իրավիճակի հետևանքով խնդիրները բարդանում են

© Photo : ՀՀ առողջապահության նախարարությունՀղին հիվանդանոցում
Հղին հիվանդանոցում - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
Հղին հիվանդանոցում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախում պլանային վիրահատություններն ու դիագնոստիկ ստուգումները չեն իրականացվում, որպեսզի առկա ռեսուրսները հնարավոր լինի մաքսիմալ կերպով օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Արցախում Ստեփանակերտ–Գորիս ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակելու հետևանքով հղիները հայտնվել են առավել խոցելի խմբում։ Այս մասին ասել է «Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Օսիպովը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկվել են պլանային բոլոր վիրահատություններն ու դիագնոստիկ ստուգումները, որպեսզի առկա ռեսուրսները հնարավոր լինի մաքսիմալ կերպով օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում։
«Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով մեզ մոտ ավելացել են բարդ ծննդաբերության դեպքերը և հղիության հետ կապված ցանկացած բարդություն։ Պատճառները շատ են, սկսած` սթրեսներից, վերջացրած հղիների համար ամբողջական համապատասխան սննդի բացակայությունից։ Կարող եմ բոլորին վստահեցնել, որ չնայած դժվարություններին, մենք շարունակելու ենք իրականացնել մեր մասնագիտական պարտքը։ Ոչինչ հավերժ չի տևում, և մենք կհասնենք մեր նպատակներին` հավատում ենք, որ ապրելու ենք ազատ և անկախ Արցախում»,– ասել է բժիշկը։
Ըստ վիճակագրության` 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ այսօր Արցախում ծնվել է 169 երեխա, որից 144–ը` Ստեփանակերտի Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0