https://arm.sputniknews.ru/20230130/ete-anhapagh-qajler-charven-lgh-hajern-anhnarin-yntrutjan-arjev-kkangnen-eghishe-kirakvosjan-54537597.html
Եթե անհապաղ քայլեր չարվեն, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյան
Եթե անհապաղ քայլեր չարվեն, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյան
Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի միջազգային դատարանը վերջին հույս է ԼՂ հայերի համար, հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչը։ 30.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-30T13:50+0400
2023-01-30T13:50+0400
2023-01-30T14:18+0400
եղիշե կիրակոսյան
հայաստան
ադրբեջան
արցախ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48386709_0:1:1600:901_1920x0_80_0_0_857faeb12fff5ffac764c5a50988f723.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը և ոչ մի կերպ այն բացելու քայլեր չի անում` գրեթե միաձայն միջազգային դատապարտման լույսի ներքո։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։Կիրակոսյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը գազը քանիս ամբողջովին կտրել է, իսկ էլցանցի ծանրաբեռնվածությունն անջատումների է հանգեցնում։ Բացի այդ, ԼՂ–ում դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից։Նա շեշտեց` ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի` Ադրբեջանը փորձում է արդարացնել ու երկարաձգել շրջափակումը` բնապահպանական կեղծ թեզերի անվան տակ։ Մինչդեռ, Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավոր է ապահովել քաղաքացիների ու բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։Կիրակոսյանը նշեց նաև, որ ԵՄ–ն, ԵԽ–ն, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և մի շարք այլ պետություներ արդեն իսկ դատապարտել են Ադրբեջանի քայլերը։ Ավելին, մեկ ամիս առաջ ՄԻԵԴ–ը որոշում հրապարակեց` պահանջելով Ադրբեջանից բացել ճանապարհը ծանր հիվանդների ու ճանապարհներին մնացած մարդկանց համար։ Սակայն Ադրբեջանն այս որոշումն էլ անտեսեց։«Արդարադատության միջազգային դատարանը վերջին միջոցն է` եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն` թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ ու սովամահ լինել։ Ադրբեջանի նախագահը պահանջել է, որ ԼՂ հայերը մեկնեն այնտեղից»,–ասաց նա։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48386709_200:0:1401:901_1920x0_80_0_0_117ea898cc2e6205ea1815572e6d30c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եղիշե կիրակոսյան, հայաստան, ադրբեջան, արցախ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լաչինի միջանցք
եղիշե կիրակոսյան, հայաստան, ադրբեջան, արցախ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լաչինի միջանցք
Եթե անհապաղ քայլեր չարվեն, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյան
13:50 30.01.2023 (Թարմացված է: 14:18 30.01.2023) ՄԱԿ–ի միջազգային դատարանը վերջին հույս է ԼՂ հայերի համար, հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը և ոչ մի կերպ այն բացելու քայլեր չի անում` գրեթե միաձայն միջազգային դատապարտման լույսի ներքո։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ ասաց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Թեթև սրտով չենք եկել այստեղ։ Այս հարցերը պետք է վաղուց լուծված լինեին ՄԱԿ–ի ԱԽ միջամտությամբ 2022-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ Սակայն Ադրբեջանը կարծես հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու իր մտադրության մեջ։ ԼՂ–ում մեկ անձ արդեն իսկ մահացել է բուժօգնության բացակայությունից` շատերը կարող են նման ռիսկի առաջ կանգնել։ Մթերային խանութները դատարկ են, սնունդը կտրոններով են բաժանում, դեղերի պակասորդ կա, մի շարք ձեռնարկություններ դադարեցրել են իրենց գործունեությունը»,–ասաց նա։
Կիրակոսյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը գազը քանիս ամբողջովին կտրել է, իսկ էլցանցի ծանրաբեռնվածությունն անջատումների է հանգեցնում։ Բացի այդ, ԼՂ–ում դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից։
Նա շեշտեց` ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի` Ադրբեջանը փորձում է արդարացնել ու երկարաձգել շրջափակումը` բնապահպանական կեղծ թեզերի անվան տակ։ Մինչդեռ, Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավոր է ապահովել քաղաքացիների ու բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Կիրակոսյանը նշեց նաև, որ ԵՄ–ն, ԵԽ–ն, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և մի շարք այլ պետություներ արդեն իսկ դատապարտել են Ադրբեջանի քայլերը։ Ավելին, մեկ ամիս առաջ ՄԻԵԴ–ը որոշում հրապարակեց` պահանջելով Ադրբեջանից բացել ճանապարհը ծանր հիվանդների ու ճանապարհներին մնացած մարդկանց համար։ Սակայն Ադրբեջանն այս որոշումն էլ անտեսեց։
«Արդարադատության միջազգային դատարանը վերջին միջոցն է` եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն` թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ ու սովամահ լինել։ Ադրբեջանի նախագահը պահանջել է, որ ԼՂ հայերը մեկնեն այնտեղից»,–ասաց նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։