https://arm.sputniknews.ru/20230128/italiaji-divanagitakan-nerkajacucchutjunneri-dem-hancavvor-gvortsvoghutjunner-en-katarel-54478015.html
Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հանցավոր գործողություններ են կատարել
Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հանցավոր գործողություններ են կատարել
Sputnik Արմենիա
Իտալիայի արտգործնախարարը հրահանգել է դիվանագիտական ներկայացուցչությունները ստուգելու ընթացակարգ սկսել: 28.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-28T14:02+0400
2023-01-28T14:02+0400
2023-01-28T14:09+0400
իտալիա
գերմանիա
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38307745_0:79:3073:1807_1920x0_80_0_0_b8d4e0f875937999cbe3b8603892be07.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Անհայտ անձինք հանցավոր գործողություններ են իրականացրել Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ու դրանց աշխատակիցների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ilmessaggero.it–ը` հղում անելով Իտալիայի ԱԳՆ-ին։Երեկ երեկոյան Բարսելոնայում կոտրել են Իտալիայի գլխավոր հյուպատոսության պատուհանների մեկը և ներկել շենքի մուտքի դիմացի պատը։ Նույն օրը Բեռլինում հրդեհվել է Իտալիայի դեսպանատան աշխատակցի` դիվանագիտական համարանիշով ավտոմեքենան։ Երկու դեպքում էլ տուժածներ չկան։ Տեղի ոստիկանության ուժերն անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացրել։Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին նույնպես արձագանքել է Բեռլինում ու Բարսելոնայում տեղի ունեցածին ու իր համերաշխությունը հայտնել դեսպանատան խորհրդականին, որի ավտոմեքենան հրկիզել են Գերմանիայում։Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա. մանրամասներ
իտալիա
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38307745_72:0:2803:2048_1920x0_80_0_0_9fd4fd2ac3d6ac12c86fc65f56e3a15a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իտալիա, գերմանիա, ավտոմեքենա
իտալիա, գերմանիա, ավտոմեքենա
Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հանցավոր գործողություններ են կատարել
14:02 28.01.2023 (Թարմացված է: 14:09 28.01.2023) Իտալիայի արտգործնախարարը հրահանգել է դիվանագիտական ներկայացուցչությունները ստուգելու ընթացակարգ սկսել:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Անհայտ անձինք հանցավոր գործողություններ են իրականացրել Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ու դրանց աշխատակիցների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է
ilmessaggero.it–ը` հղում անելով Իտալիայի ԱԳՆ-ին։
Երեկ երեկոյան Բարսելոնայում կոտրել են Իտալիայի գլխավոր հյուպատոսության պատուհանների մեկը և ներկել շենքի մուտքի դիմացի պատը։ Նույն օրը Բեռլինում հրդեհվել է Իտալիայի դեսպանատան աշխատակցի` դիվանագիտական համարանիշով ավտոմեքենան։ Երկու դեպքում էլ տուժածներ չկան։ Տեղի ոստիկանության ուժերն անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացրել։
Տեղի ունեցածի մասին անմիջապես տեղեկացվել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։ Նախարարը հրահանգել է դիվանագիտական ներկայացուցչությունները ստուգելու ընթացակարգ սկսել:
Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին նույնպես արձագանքել է Բեռլինում ու Բարսելոնայում տեղի ունեցածին ու իր համերաշխությունը հայտնել դեսպանատան խորհրդականին, որի ավտոմեքենան հրկիզել են Գերմանիայում։