https://arm.sputniknews.ru/20230128/amenahisharzhany-hajvoc-banaki-15-amjakn-er-zrujc-pahestazvori-gndapet-armen-pvoghvosjani-het-54426697.html
Ամենահիշարժանը հայոց բանակի 15-ամյակն էր․ զրույց պահեստազորի գնդապետ Արմեն Պողոսյանի հետ
Ամենահիշարժանը հայոց բանակի 15-ամյակն էր․ զրույց պահեստազորի գնդապետ Արմեն Պողոսյանի հետ
Sputnik Արմենիա
Զինվորական երաժիշտ Արմեն Պողոսյանին մտահոգում է, որ այսօր շատ քիչ կոմպոզիտորներ են ստեղծագործում ռազմահայրենասիրական ժանրում. նման երգերը բարձրացնում են... 28.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-28T09:55+0400
2023-01-28T09:55+0400
2023-01-28T09:55+0400
հայաստան
բանակ
երգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54451088_0:0:1600:901_1920x0_80_0_0_9d045ca0c52f26d21a2130331506b306.jpg
ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի նախկին պետ, ռազմական դիրիժոր, պահեստազորի գնդապետ, ՀՀ վաստակավոր արտիստ կոմպոզիտոր Արմեն Պողոսյանի համար ամենահիշարժանը հայոց բանակի 15-ամյակն է եղել։Մեծ շուքով տոնակատարությունները մնացել են անցյալում, կոմպոզիտորը նկատում է, որ 2020 թվականից հետո ոչ միայն հայոց բանակի, այլ ընդհանրապես որևէ տոն մեր պետությունն այլևս չի նշում։Ընդգծելով ռազմահայրենասիրական երգերի կարևորությունը՝ պահեստազորի գնդապետը նշեց, որ այսօր շատ քիչ կոմպոզիտորներ կան, որոնք ստեղծագործում են ռազմահայրենասիրական ժանրում, ինչը շատ մտահոգիչ է։«Ռազմահայրենասիրական երգերի դերը շատ մեծ է։ Մեծ հայրենականի ժամանակ ամենամեծ հաղթանակների կողքին կանգնած է եղել երգը, օրինակ` «Вставай, страна огромная»-ն։ Այդ երգի ներքո են հաղթել։ Երգը և երաժշտությունը միշտ կանգնած են հաղթանակների կողքին»,- ասաց կոմպոզիտորը։Այս համատեքստում էլ նա նշեց, որ մեր երկրի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում ստեղծագործողները պետք է ցավն ապրելով ստեղծագործեն, քանի դրանով կարող են բարձրացնել հայրենասիրական ոգին, որի կարիքն այսօր շատ ունի հայ ժողովուրդը։Այդպիսի երգերը, ըստ նրա, իրենց ուրույն տեղն ունեն մարդու ձևավորման և աշխարհընկալման վրա։ Ցավոք այսօր թե՛ մանկապարտեզներում և թե՛ դպրոցներում շատ քիչ աշխատանք է տարվում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ։Կոմպոզիտորի կարծիքով՝ դեռ մանկապարտեզում երեխաներին պետք է երգերի և պատմությունների միջոցով ասել՝ ով են իրենք, ինչ կրոն են դավանում, ինչ ավանդույթներ ունեն։«Այդ ամենն այսօր ամենուրեք բացակայում է, ինչի մասին պետք է գոռալ, ասել»,- շեշտեց նա։«Հայը» հային խանգարում է. Դավիթ Գասպարյանը գտել է մեր հոգեբանությունը փոխելու բանալինԶինվորական երաժիշտն ինքը միշտ ցանկություն ունի այդպիսի երգել գրելու, բայց նրա խոսքով` երգերը հատուկ չեն նստում, գրում, այն պետք է ծնվի։Այդպիսի ծնունդներից մեկը հայտնի «Պատիվ ունեմ» երգն է, որը ունի բազմաթիվ կատարողներ, բայց քչերը գիտեն, որ հեղինակը հենց Արմեն Պողոսյանն է։ Այդ փաստից հեղինակը վատ չի զգում, ավելին՝ նրան հաճելի է, որ երգը ազդում է մարդկանց վրա և մարդիկ ուզում են այն կատարել։Նմանատիպ երգերը, իհարկե, կարևոր նշանակություն ունեն ազգի համար, սակայն պետություններին, ազգերին աշխարհը ճանաչում են հատկապես իրենց օրհներգերով՝ հիմնով։ Կոմպոզիտորը մտահոգություն հայտնեց, որ մեր հիմնը որևէ առնչություն չունի հայ ժողովրդի հետ։«Օրհներգը եռամաս ստեղծագործություն է՝ պետությանը գովերգող։ Առաջին մասը ժողովրդի պատմությունն է, երկրորդը՝ այսօրվա իրականությունը, և երրորդ մասը՝ թե ուր է շարժվում ժողովուրդը, այսինքն՝ ապագան։ Մեր օրհներգն այդ կառուցվածքին չի համապատասխանում, շատ խղճուկ է լսվում, երաժշտական առումով չունի զարգացում, շատ հասարակ է։ Սա լավ օրհներգ չէ, ես չէի ցանկանա այսպիսին լիներ իմ ազգին ներկայացնող մեղեդին»,- ասաց երաժիշտը։Կոմպոզիտորի պնդմամբ՝ օրհներգը չի համապատասխանում հայ ժողովրդին ո՛չ էմոցիոնալ, ո՛չ էլ գաղափարական առումով, հետևաբար կառավարությունը և Ազգային ժողովը պետք է զբաղվեն այդ հարցով։Կախարդական մի բան է այս հողի վրա գտնվելը. զրույց կանադահայ դաշնակահար Սերուժ Գրաջյանի հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1b/54451088_177:0:1600:1067_1920x0_80_0_0_27fb56160a6d94fe2d947f36a8693ad6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանակ, երգ, видео
հայաստան, բանակ, երգ, видео
Ամենահիշարժանը հայոց բանակի 15-ամյակն էր․ զրույց պահեստազորի գնդապետ Արմեն Պողոսյանի հետ
Զինվորական երաժիշտ Արմեն Պողոսյանին մտահոգում է, որ այսօր շատ քիչ կոմպոզիտորներ են ստեղծագործում ռազմահայրենասիրական ժանրում. նման երգերը բարձրացնում են ժողովրդի հայրենասիրական ոգին։
ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային բաժնի նախկին պետ, ռազմական դիրիժոր, պահեստազորի գնդապետ, ՀՀ վաստակավոր արտիստ կոմպոզիտոր Արմեն Պողոսյանի համար ամենահիշարժանը հայոց բանակի 15-ամյակն է եղել։
«Հենց այդ ժամանակ ծնվեցին բազմաթիվ նոր ռազմահայրենասիրական երգեր, որոնք մինչ օրս կատարվում են և սիրված են ժողովրդի կողմից»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պողոսյանը։
Մեծ շուքով տոնակատարությունները մնացել են անցյալում, կոմպոզիտորը նկատում է, որ 2020 թվականից հետո ոչ միայն հայոց բանակի, այլ ընդհանրապես որևէ տոն մեր պետությունն այլևս չի նշում։
Ընդգծելով ռազմահայրենասիրական երգերի կարևորությունը՝ պահեստազորի գնդապետը նշեց, որ այսօր շատ քիչ կոմպոզիտորներ կան, որոնք ստեղծագործում են ռազմահայրենասիրական ժանրում, ինչը շատ մտահոգիչ է։
«Ռազմահայրենասիրական երգերի դերը շատ մեծ է։ Մեծ հայրենականի ժամանակ ամենամեծ հաղթանակների կողքին կանգնած է եղել երգը, օրինակ` «Вставай, страна огромная»-ն։ Այդ երգի ներքո են հաղթել։ Երգը և երաժշտությունը միշտ կանգնած են հաղթանակների կողքին»,- ասաց կոմպոզիտորը։
Այս համատեքստում էլ նա նշեց, որ մեր երկրի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում ստեղծագործողները պետք է ցավն ապրելով ստեղծագործեն, քանի դրանով կարող են բարձրացնել հայրենասիրական ոգին, որի կարիքն այսօր շատ ունի հայ ժողովուրդը։
Այդպիսի երգերը, ըստ նրա, իրենց ուրույն տեղն ունեն մարդու ձևավորման և աշխարհընկալման վրա։ Ցավոք այսօր թե՛ մանկապարտեզներում և թե՛ դպրոցներում շատ քիչ աշխատանք է տարվում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ։
Կոմպոզիտորի կարծիքով՝ դեռ մանկապարտեզում երեխաներին պետք է երգերի և պատմությունների միջոցով ասել՝ ով են իրենք, ինչ կրոն են դավանում, ինչ ավանդույթներ ունեն։
«Այդ ամենն այսօր ամենուրեք բացակայում է, ինչի մասին պետք է գոռալ, ասել»,- շեշտեց նա։
Զինվորական երաժիշտն ինքը միշտ ցանկություն ունի այդպիսի երգել գրելու, բայց նրա խոսքով` երգերը հատուկ չեն նստում, գրում, այն պետք է ծնվի։
Այդպիսի ծնունդներից մեկը հայտնի «Պատիվ ունեմ» երգն է, որը ունի բազմաթիվ կատարողներ, բայց քչերը գիտեն, որ հեղինակը հենց Արմեն Պողոսյանն է։ Այդ փաստից հեղինակը վատ չի զգում, ավելին՝ նրան հաճելի է, որ երգը ազդում է մարդկանց վրա և մարդիկ ուզում են այն կատարել։
Նմանատիպ երգերը, իհարկե, կարևոր նշանակություն ունեն ազգի համար, սակայն պետություններին, ազգերին աշխարհը ճանաչում են հատկապես իրենց օրհներգերով՝ հիմնով։ Կոմպոզիտորը մտահոգություն հայտնեց, որ մեր հիմնը որևէ առնչություն չունի հայ ժողովրդի հետ։
«Օրհներգը եռամաս ստեղծագործություն է՝ պետությանը գովերգող։ Առաջին մասը ժողովրդի պատմությունն է, երկրորդը՝ այսօրվա իրականությունը, և երրորդ մասը՝ թե ուր է շարժվում ժողովուրդը, այսինքն՝ ապագան։ Մեր օրհներգն այդ կառուցվածքին չի համապատասխանում, շատ խղճուկ է լսվում, երաժշտական առումով չունի զարգացում, շատ հասարակ է։ Սա լավ օրհներգ չէ, ես չէի ցանկանա այսպիսին լիներ իմ ազգին ներկայացնող մեղեդին»,- ասաց երաժիշտը։
Կոմպոզիտորի պնդմամբ՝ օրհներգը չի համապատասխանում հայ ժողովրդին ո՛չ էմոցիոնալ, ո՛չ էլ գաղափարական առումով, հետևաբար կառավարությունը և Ազգային ժողովը պետք է զբաղվեն այդ հարցով։