https://arm.sputniknews.ru/20230127/ejmiatsnum-tghamardy-patvirel-er-tstsmbattu-lcnelu-eghanakov-ajlandakel-knvoj-demqy-54433148.html
Էջմիածնում տղամարդը պատվիրել էր ծծմբաթթու լցնելու եղանակով այլանդակել կնոջ դեմքը
Էջմիածնում տղամարդը պատվիրել էր ծծմբաթթու լցնելու եղանակով այլանդակել կնոջ դեմքը
Sputnik Արմենիա
ՔԿ–ն հայտնում է, որ կալանավորվել է այն տղամարդը, որը ցանկացել է գումարի դիմաց կնոջ դեմքին ծծբային թթու լցնել։ 27.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-27T15:08+0400
2023-01-27T15:08+0400
2023-01-27T15:08+0400
կալանավորել
էջմիածին
հանցագործություն
տղամարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Շիրակի մարզի 32-ամյա մի տղամարդ է կալանավորվել, որը պատրաստվում էր գումարի դիմաց ծծբաթթու լցնել մի կնոջ դեմքին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ 32-ամյա տղամարդն Էջմիածնի 42–ամյա բնակչի կողմից միջնորդությամբ, մեկ այլ` 43-ամյա բնակչի կողմից պատվեր է ստացել ծծբաթթու լցնելու եղանակով 42-ամյա տղամարդու կնոջ դեմքն այլանդակել։Պատվերը կատարելու նպատակով 32-ամյա տղամարդը 2022թ. հոկտեմբերին, նախապես իր հետ վերցնելով ծծմբական թթու լցրած ներարկիչը, մի քանի անգամ գնացել է կնոջ բնակության վայր։ Սակայն հանցավոր արարքն իրագործել չի կարողացել մի դեպքում կնոջ՝ տանը չլինելու պատճառով, իսկ մյուս դեպքում՝ քանի որ ձերբակալվել է։ Տղամարդու մոտ հայտնաբերվել է նախապես լուծույթով լցված ներարկիչը: «Մեյմանդար» շուկայում սպանության գործի շրջանակում Ջրառատ գյուղի բնակչի են ձերբակալելՄիաժամանակ, մեղադրանք է առաջադրվել նաև 42-ամյա և 43-ամյա տղամարդկանց։ Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված երկու անձանց կալանավորել, որոնք մերժվել են, ինչից հետո 43-ամյա բնակիչը կատարել է առերևույթ ևս մեկ հանցավոր արարք։ Այս մասով նախաքննությունը շարունակվում է։
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանավորել, էջմիածին, հանցագործություն, տղամարդ
կալանավորել, էջմիածին, հանցագործություն, տղամարդ
Էջմիածնում տղամարդը պատվիրել էր ծծմբաթթու լցնելու եղանակով այլանդակել կնոջ դեմքը
ՔԿ–ն հայտնում է, որ կալանավորվել է այն տղամարդը, որը ցանկացել է գումարի դիմաց կնոջ դեմքին ծծբային թթու լցնել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Շիրակի մարզի 32-ամյա մի տղամարդ է կալանավորվել, որը պատրաստվում էր գումարի դիմաց ծծբաթթու լցնել մի կնոջ դեմքին, հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ 32-ամյա տղամարդն Էջմիածնի 42–ամյա բնակչի կողմից միջնորդությամբ, մեկ այլ` 43-ամյա բնակչի կողմից պատվեր է ստացել ծծբաթթու լցնելու եղանակով 42-ամյա տղամարդու կնոջ դեմքն այլանդակել։
Պատվերը կատարելու նպատակով 32-ամյա տղամարդը 2022թ. հոկտեմբերին, նախապես իր հետ վերցնելով ծծմբական թթու լցրած ներարկիչը, մի քանի անգամ գնացել է կնոջ բնակության վայր։ Սակայն հանցավոր արարքն իրագործել չի կարողացել մի դեպքում կնոջ՝ տանը չլինելու պատճառով, իսկ մյուս դեպքում՝ քանի որ ձերբակալվել է։ Տղամարդու մոտ հայտնաբերվել է նախապես լուծույթով լցված ներարկիչը:
Միաժամանակ, մեղադրանք է առաջադրվել նաև 42-ամյա և 43-ամյա տղամարդկանց։ Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված երկու անձանց կալանավորել, որոնք մերժվել են, ինչից հետո 43-ամյա բնակիչը կատարել է առերևույթ ևս մեկ հանցավոր արարք։ Այս մասով նախաքննությունը շարունակվում է։