https://arm.sputniknews.ru/20230126/zinvvorneri-kacaranum-hrdehi-depqvov-qreakan-hetapndum-e-harucvel-gvor-aghekjani-nkatmamb-54335760.html
Զինվորների կացարանում հրդեհի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել Գոռ Աղեկյանի նկատմամբ
Զինվորների կացարանում հրդեհի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել Գոռ Աղեկյանի նկատմամբ
Sputnik Արմենիա
Դատախազությունը հայտնում է, որ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը չի կատարել իր պարտականությունները։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T10:20+0400
2023-01-26T10:20+0400
2023-01-26T11:49+0400
զինծառայող
գեղարքունիքի մարզ
հրդեհ
հհ դատախազություն
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54037702_0:0:1600:901_1920x0_80_0_0_0968d9dc96998eba574f34103585d1e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գեղարքունիքում ինժեներասակրավորական վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի` Գոռ Աղեկյանի նկատմամբ, հայտնում է դատախազությունը։Նրա նկատմամբ հետապնդում է սկսվել քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):Նշվում է, որ նա իր ծառայողական պարտականությունները չի կատարել, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:«Պարզվել է, որ 2023թ. հունվարի 19-ին, կեսգիշերն անց, զորամասի ինժեներական ծառայության սպան Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից»,–ասված է հաղորդագրության մեջ։Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Նախաքննությունը շարունակվում է:Հայտնել էինք, որ Աղեկյանը, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից։Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։Նախաքննական գաղտնիք է. ՔԿ–ն` հրդեհից տուժած զինծառայողի աղմկահարույց հարցազրույցի մասին
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54037702_159:0:1582:1067_1920x0_80_0_0_8d49e81de4c0d45b6e72ec317b480207.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, գեղարքունիքի մարզ, հրդեհ, հհ դատախազություն, քրեական գործ
զինծառայող, գեղարքունիքի մարզ, հրդեհ, հհ դատախազություն, քրեական գործ
Զինվորների կացարանում հրդեհի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել Գոռ Աղեկյանի նկատմամբ
10:20 26.01.2023 (Թարմացված է: 11:49 26.01.2023) Դատախազությունը հայտնում է, որ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը չի կատարել իր պարտականությունները։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գեղարքունիքում ինժեներասակրավորական վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի` Գոռ Աղեկյանի նկատմամբ,
հայտնում է դատախազությունը։
Նրա նկատմամբ հետապնդում է սկսվել քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Փաստեր են ձեռք բերվել, որ Աղեկյանը պարտավոր էր կազմակերպել թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը, կազմակերպել անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը։ Բացի այդ, նա պարտավոր էր ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, հակահրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը, պետք էր առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը, ինչպես նաև ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը։
Նշվում է, որ նա իր ծառայողական պարտականությունները չի կատարել, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:
«Պարզվել է, որ 2023թ. հունվարի 19-ին, կեսգիշերն անց, զորամասի ինժեներական ծառայության սպան Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նախաքննությունը շարունակվում է:
Հայտնել էինք, որ Աղեկյանը, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Երկուսի վիճակը ծանր է։