00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձը հարցաքննվեց դատարանում

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2023
Սերժ Սարգսյան
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահի պաշտպանն առաջարկեց երկու վկաներին կրկին հրավիրել հարցաքննության։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվեցին առանցքային վկա Սևան Քոչարյանը և Եղիշե Վարդանյանը։
Սևան Քոչարյանը հենց այն անձն է, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել Սերժ Սարգսյանի դեմ։ Դատարանում էին նաև ՀՀ երրորդ նախագահը և գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:։
Ե՛վ դատախազությունը և՛ պաշտպանական կողմը հարցեր ուղղեցին վկաներին, որոնց պատասխաններում անհամապատասխանություններ կային նախորդ ցուցմունքների հետ։
Մասնավորապես Քոչարյանը ցուցմունքներից մեկում քննիչին ասել է, որ 2013 թվականին գյուղատնտեսության նախարարության վարչության պետ ներկայացած անձն առաջարկել է մասնակցել գյուղացիներին դիզվառելիքի մատակարարելու մրցույթին, այսօրվա դատական նիստում նա նշեց, որ չգիտի նախարարության կողմից մրցույթ է եղել, թե գնային առաջարկ է եղել իրեն, ենթադրել է, որ մրցույթ է։
«Մրցույթի ու գնային առաջարկի տարբերությունը չեմ հասկանում»,–ասաց նա։
Նիստի ընթացքում նաև անհամաձայնություն եղավ մեղադրող և պաշտպանական կողմերի միջև։
«Երբ անդրադառնում ենք հարցերին, որոնք այս գործի առանցքն են, մեղադրանքի կողմից միանգամից հակազդեցություն ենք տեսնում»,–ասաց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Պաշտպանն առաջարկեց երկու վկաներին կրկին հրավիրել հարցաքննության` նշելով, որ ինքն առանցքային հարցերի շուրջ պատասխաններ չի ստացել։
Իսկ դատական նիստի ավարտին Մակինյանը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, որոնք վերաբերում են Սևան Քոչարյանի` դիզվառելիք ձեռք բերելու և իրացնելու գործունեությանը։ Դատարանը այն չհամարեց որպես գործով ապացույցի տեսակ, սակայն որոշեց կցել նյութերին և հետագայում անդրադառնալ դրա գնահատման հարցին։
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված` նիստը հետաձգվեց։ Դատավոր Վահե Միսակյանը հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 2–ին` ժամը 14։00–ին։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Լրահոս
0