https://arm.sputniknews.ru/20230126/lghum-mvot-32000-eritasard-ev-patani-krtutjan-ir-hnaravvorutjunic-zrkvats-e-pashinjan-54340751.html
ԼՂ–ում մոտ 32.000 երիտասարդ և պատանի կրթության իր հնարավորությունից զրկված է. Փաշինյան
ԼՂ–ում մոտ 32.000 երիտասարդ և պատանի կրթության իր հնարավորությունից զրկված է. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վստահ է` ԼՂ–ում հումանիտար ճգնաժամ ստեղծելով Ադրբեջանը ցանկանում է կոտրել սեփական հայրենիքում ապրելու` ԼՂ հայության կամքը։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T11:40+0400
2023-01-26T11:40+0400
2023-01-26T11:43+0400
արցախ
կրթություն
լաչինի միջանցք
նիկոլ փաշինյան
դպրոց
մանկապարտեզ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/13/26147717_0:35:1600:935_1920x0_80_0_0_886b355ab3abd34b2c530fb248ff448b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում շուրջ 32.000 մարդ զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է, հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով։Նա հիշեցրեց, որ երկրում առկա են նաև գազի մատակարարման, հոսանքի խնդիրներ։ Ընդգծեց, որ Բաքուն փակում է ԼՂ–ն սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո կրկին փակում, հետո բացում 25 տոկոսով, և այսպես շարունակ... ԼՂ–ում բնակչությանն էլեկտրական հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ։Ադրբեջանը նպատակ ունի նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում. Նիկոլ ՓաշինյանՓաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ–ի կյանքի ճանապարհը` Լաչինի միջնացքը, որը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և, որի անխափան գործունեության համար գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանն ու Ռուսաստանը, փակ է արդեն 46 օր։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/13/26147717_0:0:1424:1068_1920x0_80_0_0_0a5cdc247405a24fda9452f74ccadce7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, կրթություն, լաչինի միջանցք, նիկոլ փաշինյան, դպրոց, մանկապարտեզ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախ, կրթություն, լաչինի միջանցք, նիկոլ փաշինյան, դպրոց, մանկապարտեզ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ԼՂ–ում մոտ 32.000 երիտասարդ և պատանի կրթության իր հնարավորությունից զրկված է. Փաշինյան
11:40 26.01.2023 (Թարմացված է: 11:43 26.01.2023) ՀՀ վարչապետը վստահ է` ԼՂ–ում հումանիտար ճգնաժամ ստեղծելով Ադրբեջանը ցանկանում է կոտրել սեփական հայրենիքում ապրելու` ԼՂ հայության կամքը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում շուրջ 32.000 մարդ զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատությունների շուրջ 6000 սան, հանրակրթական դպրոցների շուրջ 19.000 աշակերտ, բուհերի շուրջ 6800 ուսանող արդեն 1 ամիս է, ինչ զրկված են 21-րդ դարի ամենակենսական իրավունքներից մեկից` կրթությունից։ Արդեն 1 ամիս է, ինչ ԼՂ մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում։ Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հաստատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի պատճառով։ Այս անգամ, սակայն, պատճառն Ադրբեջանի «բնապահպանական» պահանջներն են»,– ասաց Փաշինյանը։
Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է, հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով։
Նա հիշեցրեց, որ երկրում առկա են նաև գազի մատակարարման, հոսանքի խնդիրներ։ Ընդգծեց, որ Բաքուն փակում է ԼՂ–ն սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո կրկին փակում, հետո բացում 25 տոկոսով, և այսպես շարունակ... ԼՂ–ում բնակչությանն էլեկտրական հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ։
Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ–ի կյանքի ճանապարհը` Լաչինի միջնացքը, որը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և, որի անխափան գործունեության համար գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանն ու Ռուսաստանը, փակ է արդեն 46 օր։
«Մանկապարտեզների չաշխատելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է։ Սա էլ իր հերթին կապված է Լաչինի միջանցքի փակման հետ։ Բնակչությանն էլ առաջին անհրաժեշտության ապրանքներ տրամադրվում են կտրոնային համակարգով։ Նախկինում էլ եմ ասել` Ադրբեջանն այս ամենով մի նպատակ է հետապնդում` կոտրել սեփական հայրենիքում ապրելու`ԼՂ հայության կամքը»,– ասաց վարչապետը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։