https://arm.sputniknews.ru/20230126/hhum-em-ditvordnery-karvogh-en-ashkharhaqaghaqakan-dimakajutjun-mtcnel-taratsashrjan-rd-agn-54388783.html
ՀՀ–ում ԵՄ դիտորդները կարող են աշխարհաքաղաքական դիմակայություն մտցնել տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ
ՀՀ–ում ԵՄ դիտորդները կարող են աշխարհաքաղաքական դիմակայություն մտցնել տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ խաղաղապահ զորակազմը և ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների հայտնվելուն՝ հաշվի առնելով տիրող իրավիճակը։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T17:38+0400
2023-01-26T17:38+0400
2023-01-26T18:38+0400
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
դիտորդ
եմ առաքելություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_0:136:3161:1914_1920x0_80_0_0_fab618dd6eff6f18cdc096bfb7902f06.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳՆ–ն ընդգծում է, որ Անդրկովկասում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին ու խաղաղությունը տարածաշրջան վերադարձնելուն։ՌԴ ԱԳՆ–ում համոզված են, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն են մնում «ռուսական խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության հիման վրա, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները»։ՌԴ ԱԳՆ-ում արձանագրում են, որ Երևանում տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը` նախընտրել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե Հայաստանի մեր գործընկերները պահպանեն հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում, այն կարող է օպերատիվ առաքելություն ծավալել Հայաստանում։Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտնել էր, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ։ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել էր Եվրամիության կողմից ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը: Նրա կարծիքով ՝ այդ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հաշվի է առնում Եվրամիության որոշումը և հույս ունի, որ այդ առաքելության գործունեության իրականացումը չի խաթարի փոխադարձ վստահությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28812444_215:0:2946:2048_1920x0_80_0_0_83296d63087483f46a4a58de41cdb39f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), դիտորդ, եմ առաքելություն
ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), դիտորդ, եմ առաքելություն
ՀՀ–ում ԵՄ դիտորդները կարող են աշխարհաքաղաքական դիմակայություն մտցնել տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ
17:38 26.01.2023 (Թարմացված է: 18:38 26.01.2023) ՌԴ խաղաղապահ զորակազմը և ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների հայտնվելուն՝ հաշվի առնելով տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳՆ–ն ընդգծում է, որ Անդրկովկասում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին ու խաղաղությունը տարածաշրջան վերադարձնելուն։
«Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված, ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Չպետք է նաև մոլորության մեջ գցի ԵՄ - ի առաքելության հայտարարած քաղաքացիական բնույթը. այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի ընդհանուր քաղաքականության շրջանակներում ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ–ում համոզված են, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն են մնում «ռուսական խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության հիման վրա, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները»։
«Նրանք կարձագանքեն ԵՄ-ի դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը», - հավելել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
ՌԴ ԱԳՆ-ում արձանագրում են, որ Երևանում տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը` նախընտրել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե Հայաստանի մեր գործընկերները պահպանեն հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում, այն կարող է օպերատիվ առաքելություն ծավալել Հայաստանում։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին
ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտնել էր, որ Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ։
ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանը ողջունել էր Եվրամիության կողմից ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը: Նրա կարծիքով ՝ այդ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ հաշվի է առնում Եվրամիության որոշումը և հույս ունի, որ այդ առաքելության գործունեության իրականացումը չի խաթարի փոխադարձ վստահությունը: