https://arm.sputniknews.ru/20230126/hh-qaghaqacinery-kkarvoghanan-arabakan-miacjal-emirutjunner-ajcelel-aranc-mutqi-artvonagri-54337492.html
ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի
ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի
Sputnik Արմենիա
Հայաստանը որոշել է վերսկսել ԱՄԷ–ի հետ մուտքի փոխադարձ ազատականացման` 6 տարի առաջ կանգ առած գործընթացը։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T11:18+0400
2023-01-26T11:18+0400
2023-01-26T11:20+0400
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հայաստան
վիզա
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/13/84111395_0:111:1600:1011_1920x0_80_0_0_440895c456068de48609902c7fe4c5b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի։ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ–ի ու ԱՄԷ–ի կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։Մուտքի ազատականացման գործընթացը մեկնարկել էր 2017 թվականին, հետո ինչ–ինչ պատճառով կանգ էր առել:2022թ-ի դեկտեմբերին գործընթացը վերսկսվել է «ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։Երկու փաստաթղերի կիրարկումը, ՀՀ կառավարության համոզմամբ, կշահագրգռի ԱՄԷ–ի գործատուներին մեծ թվով ՀՀ քաղաքացիների աշխատանքի ընդունել։Նկատելի զարգանում է նաև զբոսաշրջությունը, էականորեն մեծացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթների թիվը։Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ–ին, երկու երկրներն արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/13/84111395_0:0:1432:1073_1920x0_80_0_0_e9f48d316ccdc2b8071d137f26b69209.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, վիզա, հհ կառավարություն
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան, վիզա, հհ կառավարություն
ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի
11:18 26.01.2023 (Թարմացված է: 11:20 26.01.2023) Հայաստանը որոշել է վերսկսել ԱՄԷ–ի հետ մուտքի փոխադարձ ազատականացման` 6 տարի առաջ կանգ առած գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ–ի ու ԱՄԷ–ի կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Մուտքի ազատականացման գործընթացը մեկնարկել էր 2017 թվականին, հետո ինչ–ինչ պատճառով կանգ էր առել:
2022թ-ի դեկտեմբերին գործընթացը վերսկսվել է «ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։
Երկու փաստաթղերի կիրարկումը, ՀՀ կառավարության համոզմամբ, կշահագրգռի ԱՄԷ–ի գործատուներին մեծ թվով ՀՀ քաղաքացիների աշխատանքի ընդունել։
Կառավարությունում նշում են, որ երկու երկրների միջև գրեթե բոլոր բնագավառներում առկա է դինամիկ զարգացող համագործակցություն և ընդգրկուն երկկողմ օրակարգ։ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և ՀՀ–ում ներդրումների ծավալով։
Նկատելի զարգանում է նաև զբոսաշրջությունը, էականորեն մեծացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթների թիվը։
Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ–ին, երկու երկրներն արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում։