https://arm.sputniknews.ru/20230126/hajastany-vorvoshel-e-vaveracnel-hapk-kanvonadrutjan-pvopvokhutjunneri-masin-ardzanagrutjuny-54359383.html
Հայաստանը որոշել է վավերացնել ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին արձանագրությունը
Հայաստանը որոշել է վավերացնել ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին արձանագրությունը
Sputnik Արմենիա
Արձանագրության փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր Յուրի Խաչատուրովի պաշտոնոնկությունից հետո։ 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T12:45+0400
2023-01-26T12:45+0400
2023-01-26T12:48+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հհ կառավարություն
օրենք
նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/1499/60/14996071_0:0:2953:1662_1920x0_80_0_0_f4aa25c059d76242353e46ef1f840a87.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարույունը դիմում է ՀՀ նախագահին` 2022թ. օգոստոսի 26-ին ստորագրված «ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու առաջարկով։Վավերացման հրամանագրի նախագիծն այսօր կառավարությա ն նիստում արժանացավ գործադրի անդամների հավանությանը։ՌԴ ԱԽ–ն պատրաստ է օգնել ՀԱՊԿ-ի առջև ծառացած խնդիրների լուծմանը. ՊատրուշևՀՀ կառավարության հիմնավորմամբ` ՀԱՊԿ կանոնադրության փոփոխված տեքստը միտված է կազմակերպության ընթացակարգերի բարելավմանը, այն չի հակասում ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը։Դրանցից առաջինով առաջարկվում է ավելացնել «կենսաբանական անվտանգություն» արտահայտությունը, իսկ երկրորդ հոդվածում նախատեսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դրույթ։ Առաջարկվող նորմով լիազորությունների դադարեցման որոշումը պետք է կայացնի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը։Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ 2018թ–ին ՀՀ–ն հետ էր կանչել Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, և նման դեպքերի կարգավորման բացակայության պատճառով այդ պաշտոնը 1.5 տարի թափուր էր մնացել։Կենսաբանական անվտանգության բնագավառում ՀԱՊԿ համագործակցության անհրաժեշտությունն էլ բխում է համաշխարհային նոր մարտահրավերներից։ՀԱՊԿ-ի դեմ դեմարշը խելամիտ որոշում չէր. փորձագետը՝ Հայաստանի անվտանգության դեֆիցիտի մասինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունն ընդունվել է 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, որից հետո 3 անգամ փոփոխվել է։4-րդ փոփոխության արձանագրությունն անդամ երկրները ստորագրել են 2022 թվականի օգոստոսի 26-ին։Արձանագրությունը 2023թ–ի հունվարի 25-ին վավերացրել է Բեռլառուսի խորհրդարանը։ Ուզբեկստանը հունվարի առաջին տասնօրյակում հայտարարել է վավերացման գործընթացի մեկնարկի մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1499/60/14996071_0:0:2731:2048_1920x0_80_0_0_f4026ee171e8297ce62644e50798e9c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հհ կառավարություն, օրենք, նախագիծ
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հհ կառավարություն, օրենք, նախագիծ
Հայաստանը որոշել է վավերացնել ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների մասին արձանագրությունը
12:45 26.01.2023 (Թարմացված է: 12:48 26.01.2023) Արձանագրության փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր Յուրի Խաչատուրովի պաշտոնոնկությունից հետո։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարույունը դիմում է ՀՀ նախագահին` 2022թ. օգոստոսի 26-ին ստորագրված «ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը վավերացնելու առաջարկով։
Վավերացման հրամանագրի նախագիծն այսօր կառավարությա ն նիստում արժանացավ գործադրի անդամների հավանությանը։
ՀՀ կառավարության հիմնավորմամբ` ՀԱՊԿ կանոնադրության փոփոխված տեքստը միտված է կազմակերպության ընթացակարգերի բարելավմանը, այն չի հակասում ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը։
Նշենք, որ արձանագրության համաձայն՝ փոփոխության են ենթարկվում ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ և 17-րդ հոդվածները։
Դրանցից առաջինով առաջարկվում է ավելացնել «կենսաբանական անվտանգություն» արտահայտությունը, իսկ երկրորդ հոդվածում նախատեսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դրույթ։ Առաջարկվող նորմով լիազորությունների դադարեցման որոշումը պետք է կայացնի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդը։
Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր այն բանից հետո, երբ 2018թ–ին ՀՀ–ն հետ էր կանչել Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, և նման դեպքերի կարգավորման բացակայության պատճառով այդ պաշտոնը 1.5 տարի թափուր էր մնացել։
Կենսաբանական անվտանգության բնագավառում ՀԱՊԿ համագործակցության անհրաժեշտությունն էլ բխում է համաշխարհային նոր մարտահրավերներից։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունն ընդունվել է 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, որից հետո 3 անգամ փոփոխվել է։
4-րդ փոփոխության արձանագրությունն անդամ երկրները ստորագրել են 2022 թվականի օգոստոսի 26-ին։
Արձանագրությունը 2023թ–ի հունվարի 25-ին վավերացրել է Բեռլառուսի խորհրդարանը։ Ուզբեկստանը հունվարի առաջին տասնօրյակում հայտարարել է վավերացման գործընթացի մեկնարկի մասին։