https://arm.sputniknews.ru/20230126/erevany-petq-e-haskana-te-inch-e-arevmutqy-dnelu-ognutjan-patetum-rus-qaghaqaget-54386422.html
Երևանը պետք է հասկանա, թե ինչ է Արևմուտքը դնելու «օգնության փաթեթում». ռուս քաղաքագետ
Երևանը պետք է հասկանա, թե ինչ է Արևմուտքը դնելու «օգնության փաթեթում». ռուս քաղաքագետ
Sputnik Արմենիա
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները, կարծում է Դմիտրի Եգորչենկովը: 26.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-26T17:32+0400
2023-01-26T17:32+0400
2023-01-26T17:54+0400
ռուսաստան
հայաստան
արևմուտք
ամն
եվրոպա
քաղաքականություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34238828_0:83:1600:983_1920x0_80_0_0_9138b3441d244a504376edb98658c6fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Երևանը պետք է ուշադիր հետևի այն «փաթեթի» պարունակությանը, որն ուղեկցում է Արևմուտքից ստացվող դրական ազդակներին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց քաղաքագետ, Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենկովը։Նա ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ Հայաստանն ավելի ակտիվորեն է օգտագործում լրացուցիչ հնարավորությունները, քան նախկինում, լինի եվրոպական, թե ամերիկյան։ Ընդ որում, նա համաձայն է ընդհանուր տրամաբանության հետ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները։Անդրադառնալով Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հնարավորությանը` նա նկատեց, որ իրականությունը չի հուշում, որ դա տեղի կունենա վաղը կամ մյուս օրը։ Եթե Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ջանքեր գործադրեն, թեկուզ նվազագույն, որպեսզի դա տեղի չունենա, ապա դա տեղի չի ունենա, ասաց նա։Պատասխանելով Ռուսաստանի կողմից «փափուկ ուժի» ոչ բավարար կիրառման մասին հարցին ՝ Եգորչենկովն ընդգծեց. «Ես, անկեղծ ասած, արդեն հոգնել եմ այն խոսակցություններից, որ Ռուսաստանի փափուկ ուժը չի գործում։ Ես ինքս դրա մասին երկար տարիներ խոսում էի, մինչև հասկացա, որ այն չի էլ կարող աշխատել, որովհետև փափուկ ուժը ռուսական կոնցեպտը չէ, այն ամերիկյան կոնցեպտն է, և ամերիկացիների մոտ այն աշխատում է, իսկ մյուսների մոտ՝ ակնհայտորեն ոչ։ Ռուսաստանը շատ բարդ աշխատանք է տանում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ. ՊեսկովՈրովհետև մեծ հաշվով այդպես էլ նախատեսված էր։ Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններում պետք է ոչ թե ռուսական փափուկ ուժ Երևանում և հայկական փափուկ ուժ Մոսկվայում, այլ ինչ-որ ընդհանուր բան»։Քաղաքագետը վստահ է, որ եթե մենք թե Ռուսաստանում, թե Հայաստանում համատեղ ջանքերով ինչ-որ բան անենք, մեզ մոտ զգալիորեն ավելի լավ կստացվի։Նրա խոսքով, մեզ անբարյացկամ վերաբերվողները կօգտվեն իրավիճակից և կփորձեն տարբեր թեմաներ սրել ռուս-հայկական փոխգործակցության մեջ։Նա կարծում է, որ այդ ռիսկերը պետք է ճիշտ գնահատել՝ հաշվի առնելով, որ այսօր հայկական դիվանագիտությունը շատ ակտիվ համագործակցում է ԵՄ կառույցների հետ։«Պետք է հասկանալ, որ ԵՄ-ի, Հայաստանի և Ռուսաստանի շահերը ոչ միշտ են համընկնում։ Բրյուսելի որոշ շահեր կարող են բոլորովին չհամընկնել այն բանի հետ, թե ինչպես են իրենց ապագան տեսնում Ռուսաստանն ու Հայաստանը»,-ասաց Եգորչենկովը։Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգության հարցերին, ապա նա հույս ունի, որ ռուսական քաղաքական դիսկուրսում հաշտարար-բանակցային գործընթացից անցումը ավելի կոշտ դիրքորոշման թույլ կտա այդ ոլորտում մի շարք հարցեր լուծել։
արևմուտք
ամն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34238828_90:0:1510:1065_1920x0_80_0_0_b460965f32d8a267194c92257bd7b935.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, արևմուտք, ամն, եվրոպա, քաղաքականություն
ռուսաստան, հայաստան, արևմուտք, ամն, եվրոպա, քաղաքականություն
Երևանը պետք է հասկանա, թե ինչ է Արևմուտքը դնելու «օգնության փաթեթում». ռուս քաղաքագետ
17:32 26.01.2023 (Թարմացված է: 17:54 26.01.2023) Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները, կարծում է Դմիտրի Եգորչենկովը:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Երևանը պետք է ուշադիր հետևի այն «փաթեթի» պարունակությանը, որն ուղեկցում է Արևմուտքից ստացվող դրական ազդակներին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց քաղաքագետ, Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենկովը։
Նա ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ Հայաստանն ավելի ակտիվորեն է օգտագործում լրացուցիչ հնարավորությունները, քան նախկինում, լինի եվրոպական, թե ամերիկյան։ Ընդ որում, նա համաձայն է ընդհանուր տրամաբանության հետ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները։
«Եթե իրավիճակից ելնելով այդ նպատակով կարող է օգտագործվել պարոն Բլինկենը, ապա ինչու ոչ։ Գլխավորը բաց չթողնելն է այն, ինչը սովորաբար լինում է մեր արևմտյան գործընկերների փաթեթում։ Չէ՞ որ եթե նրանք ինչ-որ բան անում են, ապա փաթեթի մեջ անպայման ինչ-որ բան են ավելացնում։ Այ նայեք, թե ուրիշ ինչ կա այդտեղ: Ինչո՞վ կցանկանային հագեցնել օրակարգը, այդ թվում՝ Հայաստանի հետ իրենց փոխհարաբերություններում։ Եթե այնտեղ հայտնվի որևէ բան, որը ձեռնտու չէ Երևանին ռազմավարական փոխգործակցության առումով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ապա ես կարծում եմ, որ վատ չէր լինի ուշադրություն դարձնել դրան»,-նշեց Եգորչենկովը։
Անդրադառնալով Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հնարավորությանը` նա նկատեց, որ իրականությունը չի հուշում, որ դա տեղի կունենա վաղը կամ մյուս օրը։ Եթե Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ջանքեր գործադրեն, թեկուզ նվազագույն, որպեսզի դա տեղի չունենա, ապա դա տեղի չի ունենա, ասաց նա։
Պատասխանելով Ռուսաստանի կողմից «փափուկ ուժի» ոչ բավարար կիրառման մասին հարցին ՝ Եգորչենկովն ընդգծեց. «Ես, անկեղծ ասած, արդեն հոգնել եմ այն խոսակցություններից, որ Ռուսաստանի փափուկ ուժը չի գործում։ Ես ինքս դրա մասին երկար տարիներ խոսում էի, մինչև հասկացա, որ այն չի էլ կարող աշխատել, որովհետև փափուկ ուժը ռուսական կոնցեպտը չէ, այն ամերիկյան կոնցեպտն է, և ամերիկացիների մոտ այն աշխատում է, իսկ մյուսների մոտ՝ ակնհայտորեն ոչ։
Որովհետև մեծ հաշվով այդպես էլ նախատեսված էր։ Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններում պետք է ոչ թե ռուսական փափուկ ուժ Երևանում և հայկական փափուկ ուժ Մոսկվայում, այլ ինչ-որ ընդհանուր բան»։
Քաղաքագետը վստահ է, որ եթե մենք թե Ռուսաստանում, թե Հայաստանում համատեղ ջանքերով ինչ-որ բան անենք, մեզ մոտ զգալիորեն ավելի լավ կստացվի։
Նրա խոսքով, մեզ անբարյացկամ վերաբերվողները կօգտվեն իրավիճակից և կփորձեն տարբեր թեմաներ սրել ռուս-հայկական փոխգործակցության մեջ։
«Ես նկատի ունեմ ինչպես արևմտյան քաղաքակրթության կենտրոնը ի դեմս ԱՄՆ-ի, այնպես էլ տարածաշրջանայինները՝ եվրոպականից մինչև մերձավորարևելյան երկրներ»,- ասաց նա։
Նա կարծում է, որ այդ ռիսկերը պետք է ճիշտ գնահատել՝ հաշվի առնելով, որ այսօր հայկական դիվանագիտությունը շատ ակտիվ համագործակցում է ԵՄ կառույցների հետ։
«Պետք է հասկանալ, որ ԵՄ-ի, Հայաստանի և Ռուսաստանի շահերը ոչ միշտ են համընկնում։ Բրյուսելի որոշ շահեր կարող են բոլորովին չհամընկնել այն բանի հետ, թե ինչպես են իրենց ապագան տեսնում Ռուսաստանն ու Հայաստանը»,-ասաց Եգորչենկովը։
Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգության հարցերին, ապա նա հույս ունի, որ ռուսական քաղաքական դիսկուրսում հաշտարար-բանակցային գործընթացից անցումը ավելի կոշտ դիրքորոշման թույլ կտա այդ ոլորտում մի շարք հարցեր լուծել։