https://arm.sputniknews.ru/20230125/pek-nakhagahn-u-azh-patgamavvornery-ajcelel-en-bagratasheni-ancaket-54287739.html
ՊԵԿ նախագահը Բագրատաշենում ծանոթացել է էլեկտրոնային նոր ծրագրերի ներդրման ընթացքին
ՊԵԿ նախագահը Բագրատաշենում ծանոթացել է էլեկտրոնային նոր ծրագրերի ներդրման ընթացքին
Sputnik Արմենիա
Նրանք տեղում ծանոթացել են հայ–վրացական սահմանի անցակետում կատարվող աշխատանքներին։ 25.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-25T11:45+0400
2023-01-25T11:45+0400
2023-01-25T12:08+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ռուստամ բադասյան
բաբկեն թունյան
հովիկ աղազարյան
բագրատաշեն անցակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54286370_0:0:800:451_1920x0_80_0_0_c4fc56929f28a6ce671e370dfce03262.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է։ Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին կատարած աշխատանքային այցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։ՊԵԿ նախագահին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանին և հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանին տեղում ներկայացրել են Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, էլեկտրոնային նոր ծրագրերի ենթահամակարգերի ներդրման ընթացքը, որոնց արդյունքում նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը, բարձրացնել մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետությունը:«Մաքսային բարեփոխումների արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին մաքսակետում ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձևակերպումներին առնչվող գործընթացները»,– ասված է հաղորդագրությունում:Կոմիտեի ղեկավարը և ԱԺ պատգամավորները շրջել են Բագրատաշենի անցակետի տարածքով, ծանոթացել են մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:Հիշեցնենք, որ հունվարի 12–ին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր: Այսպիսով` երկու երկրների քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց ժամկետային սահմանափակումների, իսկ սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով:
բագրատաշեն անցակետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54286370_49:0:760:533_1920x0_80_0_0_92fe31fa9e2081266563ed468c79f499.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուստամ բադասյան, բաբկեն թունյան, հովիկ աղազարյան, բագրատաշեն անցակետ
պետական եկամուտների կոմիտե (պեկ), ռուստամ բադասյան, բաբկեն թունյան, հովիկ աղազարյան, բագրատաշեն անցակետ
ՊԵԿ նախագահը Բագրատաշենում ծանոթացել է էլեկտրոնային նոր ծրագրերի ներդրման ընթացքին
11:45 25.01.2023 (Թարմացված է: 12:08 25.01.2023) Նրանք տեղում ծանոթացել են հայ–վրացական սահմանի անցակետում կատարվող աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է։ Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին կատարած աշխատանքային այցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՊԵԿ մամուլի ծառայությունը։ ՊԵԿ նախագահին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանին և հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանին տեղում ներկայացրել են Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, էլեկտրոնային նոր ծրագրերի ենթահամակարգերի ներդրման ընթացքը, որոնց արդյունքում նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը, բարձրացնել մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետությունը:
«Մաքսային բարեփոխումների արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին մաքսակետում ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձևակերպումներին առնչվող գործընթացները»,– ասված է հաղորդագրությունում:
Կոմիտեի ղեկավարը և ԱԺ պատգամավորները շրջել են Բագրատաշենի անցակետի տարածքով, ծանոթացել են մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:
Հիշեցնենք, որ հունվարի 12–ին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր:
Այսպիսով` երկու երկրների քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց ժամկետային սահմանափակումների, իսկ սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով: