https://arm.sputniknews.ru/20230125/lernajin-gharabaghum-humanitar-iravitshaki-vattaranum-e-amn-petdep-54282624.html
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը վատթարանում է. ԱՄՆ Պետդեպ
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը վատթարանում է. ԱՄՆ Պետդեպ
Sputnik Արմենիա
Պետդեպի խոսնակը նշել է՝ բնական գազի մատակարարման և այլ հիմնական կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն էլ ավելի են սրում վատթարացող հումանիտար... 25.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-25T09:12+0400
2023-01-25T09:12+0400
2023-01-25T09:35+0400
ամն պետական դեպարտամենտ
նեդ փրայս
արցախ
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52548812_0:0:1600:901_1920x0_80_0_0_6554fdeb846f32701a11d7e51b8f4557.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսությունը, որի շնորհիվ կողմերը կարող են կարգավորել իրենց տարաձայնությունները։ Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։«Այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության: Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմանի ձևաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաև մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձևաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենն, ինչն ամենաարդյունավետ է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծել է Փրայսը:Պատասխանելով մեկ այլ հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն ունի հստակ պատկերացում այս հարցում առկա վիճակի մասին՝ Նեդ Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու ունի տարբեր մտահոգություններ, որոնցից մեկը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակն է։Բնական գազի մատակարարման և այլ հիմնական կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն էլ ավելի են սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»,- հայտարարել է Նեդ Փրայսը:Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Այս պահին ևս Արցախում գազ չկա։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52548812_260:0:1553:970_1920x0_80_0_0_8a7f72ac44d4493df2c283c2ff76e743.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն պետական դեպարտամենտ , նեդ փրայս, արցախ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
ամն պետական դեպարտամենտ , նեդ փրայս, արցախ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը վատթարանում է. ԱՄՆ Պետդեպ
09:12 25.01.2023 (Թարմացված է: 09:35 25.01.2023) Պետդեպի խոսնակը նշել է՝ բնական գազի մատակարարման և այլ հիմնական կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն էլ ավելի են սրում վատթարացող հումանիտար իրավիճակը:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսությունը, որի շնորհիվ կողմերը կարող են կարգավորել իրենց տարաձայնությունները։ Այս մասին հունվարի 24-ին
լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության: Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմանի ձևաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաև մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձևաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենն, ինչն ամենաարդյունավետ է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծել է Փրայսը:
Պատասխանելով մեկ այլ հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարն ունի հստակ պատկերացում այս հարցում առկա վիճակի մասին՝ Նեդ Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմը չափազանց լավ տիրապետում է իրավիճակին ու ունի տարբեր մտահոգություններ, որոնցից մեկը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակն է։
«Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական առևտրային և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները:
Բնական գազի մատակարարման և այլ հիմնական կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն էլ ավելի են սրում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»,- հայտարարել է Նեդ Փրայսը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։