https://arm.sputniknews.ru/20230124/stambuli-hajkakan-ekeghecum-hrdeh-e-brnkvel-2-zvoh-ka-54228163.html
Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. 2 զոհ կա
Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. 2 զոհ կա
Sputnik Արմենիա
Հրդեհի բռնկումից հետո 2 հոգու տարհանել են հասարակ քաղաքացիները, իսկ 2-ին հրշեջների օգնությամբ են տեղափոխել հիվանդանոց։ 24.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-24T11:10+0400
2023-01-24T11:10+0400
2023-01-24T12:26+0400
թուրքիա
ստամբուլ
եկեղեցի
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54227387_0:84:1601:984_1920x0_80_0_0_bf35bc169c62d437931c3b9cb809c553.jpg
Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քարաքոյ թաղամասում Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու բնակելի հատվածում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Թուրքիան։Բեյօղլու շրջանի վարչական ղեկավար Մուստաֆա Դեմիրելին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը մեկնել են դեպքի վայր և տեղեկություններ ստացել իրականացվող աշխատանքների մասին։Դեմիրելին լրագրողների հետ զրույցում ասել է, որ հրդեհի պատճառներն անհայտ են։«Հրդեհի բռնկումից հետո մեր քաղաքացիներից 2-ը տարհանվել են տեղի ուժերով, իսկ 2-ը հրշեջների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք տուժել են ծխից, սակայն վիճակը գնահատվում է բավարար»,– ասել է նա։Դեմիրելին նշել է, որ սկզբում եկեղեցու սպասավորներից ստացած տեղեկությունների համաձայն` 2 հոգուց լուր չի եղել, նրանց մահացած վիճակում հայտնաբերել են հովացման աշխատանքներից հետո։
թուրքիա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54227387_88:0:1511:1067_1920x0_80_0_0_661c053c09f3aa8e128cb1b04804fce9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ստամբուլ, եկեղեցի, հրդեհ
թուրքիա, ստամբուլ, եկեղեցի, հրդեհ
Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. 2 զոհ կա
11:10 24.01.2023 (Թարմացված է: 12:26 24.01.2023) Հրդեհի բռնկումից հետո 2 հոգու տարհանել են հասարակ քաղաքացիները, իսկ 2-ին հրշեջների օգնությամբ են տեղափոխել հիվանդանոց։
Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քարաքոյ թաղամասում Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու բնակելի հատվածում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է
Sputnik Թուրքիան։
Բեյօղլու շրջանի վարչական ղեկավար Մուստաֆա Դեմիրելին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը մեկնել են դեպքի վայր և տեղեկություններ ստացել իրականացվող աշխատանքների մասին։
Դեմիրելին լրագրողների հետ զրույցում ասել է, որ հրդեհի պատճառներն անհայտ են։
«Հրդեհի բռնկումից հետո մեր քաղաքացիներից 2-ը տարհանվել են տեղի ուժերով, իսկ 2-ը հրշեջների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանք տուժել են ծխից, սակայն վիճակը գնահատվում է բավարար»,– ասել է նա։
Դեմիրելին նշել է, որ սկզբում եկեղեցու սպասավորներից ստացած տեղեկությունների համաձայն` 2 հոգուց լուր չի եղել, նրանց մահացած վիճակում հայտնաբերել են հովացման աշխատանքներից հետո։