https://arm.sputniknews.ru/20230124/stambuli-hajkakan-ekeghecu-hjuratany-mahacatsnery-ekeghecu-hetevvordner-ein-gvochunjan-54232056.html
Ստամբուլի հայկական եկեղեցու հյուրատանը մահացածները եկեղեցու հետևորդներ էին. Գոչունյան
Ստամբուլի հայկական եկեղեցու հյուրատանը մահացածները եկեղեցու հետևորդներ էին. Գոչունյան
Sputnik Արմենիա
Ստամբուլում ԶԼՄ–ների և համայնքի շրջանում դեպքի մասով դիտավորություն չեն տեսնում։ 24.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-24T12:45+0400
2023-01-24T12:45+0400
2023-01-24T12:47+0400
ստամբուլ
հրդեհ
զոհ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54230147_0:189:855:670_1920x0_80_0_0_060c1c02f25b053f475b73a42f09f04c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քարաքոյ թաղամասում հայկական Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցուն կից հյուրատանը բռնկված հրդեհի հետևանքով մահացել են եկեղեցու հետևորդները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։Հյուրատանն ապրում էին եկեղեցու 7 սպասավոր, նրանցից 3-ին հաջողվել է դուրս գալ, 2-ը ծխահարվել է ու գտնվում է հիվանդանոցում, 2-ն էլ մահացել են։Անդրադառնալով պատճառներին` նա ընդգծեց, որ դեռևս հստակ որևէ տեղեկություն չկա, փորձաքննություններ պետք է կատարվեն։ Գոչունյանը նաև վստահեցրեց, որ ոչ ԶԼՄ–ների, ոչ էլ համայնքի շրջանում դիտավորության վերաբերյալ վարկածներ չեն քննարկվում։
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54230147_0:105:855:746_1920x0_80_0_0_912d2290370d9a7eac53baecc7a22e7a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստամբուլ, հրդեհ, զոհ, видео, տեսանյութեր, տեսանյութ
ստամբուլ, հրդեհ, զոհ, видео, տեսանյութեր, տեսանյութ
Ստամբուլի հայկական եկեղեցու հյուրատանը մահացածները եկեղեցու հետևորդներ էին. Գոչունյան
12:45 24.01.2023 (Թարմացված է: 12:47 24.01.2023) Ստամբուլում ԶԼՄ–ների և համայնքի շրջանում դեպքի մասով դիտավորություն չեն տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քարաքոյ թաղամասում հայկական Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցուն կից
հյուրատանը բռնկված հրդեհի հետևանքով մահացել են եկեղեցու հետևորդները։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
Հյուրատանն ապրում էին եկեղեցու 7 սպասավոր, նրանցից 3-ին հաջողվել է դուրս գալ, 2-ը ծխահարվել է ու գտնվում է հիվանդանոցում, 2-ն էլ մահացել են։
«Զոհերից մեկը Ժոզեֆին Էքմեքչին էր, իսկ մյուսը` Ֆեհին Ակսուպը։ Նրանք հայկական Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու հետևորդներից էին։ Եկեղեցուն կից հյուրատունն էլ պետք է մոտ 1 շաբաթից վերանորոգվեր, քանի որ շենքը բավականին հին էր, խոնավություն կար»,– ասաց Գոչունյանը։
Անդրադառնալով պատճառներին` նա ընդգծեց, որ դեռևս հստակ որևէ տեղեկություն չկա, փորձաքննություններ պետք է կատարվեն։ Գոչունյանը նաև վստահեցրեց, որ ոչ ԶԼՄ–ների, ոչ էլ համայնքի շրջանում դիտավորության վերաբերյալ վարկածներ չեն քննարկվում։