https://arm.sputniknews.ru/20230124/mahacel-e-kvompvozitvor-ashvot-zvohrabjany-zhamanakakic-dasakan-erazhshtutjan-himnadirneric-meky-54267567.html
Մահացել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը՝ ժամանակակից դասական երաժշտության հիմնադիրներից մեկը
Մահացել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը՝ ժամանակակից դասական երաժշտության հիմնադիրներից մեկը
Sputnik Արմենիա
Աշոտ Զոհրաբյանի անունը գուցե ծանոթ չէ շատերին, բայց դասական երաժշտության մեջ նրա ավանդը մեծ էր։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի հուշերում նա կմնա... 24.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-24T18:53+0400
2023-01-24T18:53+0400
2023-01-24T18:53+0400
հայաստան
կոմպոզիտոր
աշոտ զոհրաբյան
մահ
արամ սաթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54267298_0:39:484:311_1920x0_80_0_0_d491a16360beaa5e62dcc0e90818290d.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Կյանքի 78-րդ տարում մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը, որը հայ ժամանակակից ստեղծագործական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր։Նրա երաժշտությունը ժամանակակից կատարողական արվեստում ամենաճանաչված երաժիշտների մեկնաբանմամբ հնչել է աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում։Զոհրաբյանը կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործությունների հեղինակ է։ Ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան: 2012 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Կամերային ստեղծագործությունների համար արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: Համաշխարհային Հայկական կոնգրեսի մրցանակաբաշխության դափնեկիր է: 2017 թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որը 50 տարի ընկերություն է արել Զոհրաբյանի հետ, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ այդ տարիների ընթացքում շատ հարգալից ու բարյացակամ վերաբերմունք են ունեցել միմյանց հանդեպ։Զոհրաբյանը Սաթյանի հուշերում կմնա որպես մարդ, որն ինչ անում էր հանուն արվեստի բարգավաճման, նրա համար առաջնայինը արվեստն էր, հետո նոր ընկերությունը։Մի քանի օր անց՝ հունվարի 29-ին, Աշոտ Զոհրաբյանը կդառնար 78 տարեկան։Նրա հոգեհանգիստը կկայանա հունվարի 26-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 27-ին` ժամը 13:00-ին, նույն վայրից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54267298_0:0:484:363_1920x0_80_0_0_da43d220f541b33a67aa0731f06dd252.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կոմպոզիտոր, աշոտ զոհրաբյան, մահ, արամ սաթյան
հայաստան, կոմպոզիտոր, աշոտ զոհրաբյան, մահ, արամ սաթյան
Մահացել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը՝ ժամանակակից դասական երաժշտության հիմնադիրներից մեկը
Աշոտ Զոհրաբյանի անունը գուցե ծանոթ չէ շատերին, բայց դասական երաժշտության մեջ նրա ավանդը մեծ էր։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի հուշերում նա կմնա որպես մարդ, որն ինչ անում էր արվեստի բարգավաճման համար։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Կյանքի 78-րդ տարում մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը, որը հայ ժամանակակից ստեղծագործական դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր։
Նրա երաժշտությունը ժամանակակից կատարողական արվեստում ամենաճանաչված երաժիշտների մեկնաբանմամբ հնչել է աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում։
Զոհրաբյանը կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործությունների հեղինակ է։ Ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան: 2012 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Կամերային ստեղծագործությունների համար արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: Համաշխարհային Հայկական կոնգրեսի մրցանակաբաշխության դափնեկիր է: 2017 թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որը 50 տարի ընկերություն է արել Զոհրաբյանի հետ,
Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ այդ տարիների ընթացքում շատ հարգալից ու բարյացակամ վերաբերմունք են ունեցել միմյանց հանդեպ։
Զոհրաբյանը Սաթյանի հուշերում կմնա որպես մարդ, որն ինչ անում էր հանուն արվեստի բարգավաճման, նրա համար առաջնայինը արվեստն էր, հետո նոր ընկերությունը։
«Աշոտ Զոհրաբյանը իր ստեղծագործություններում ստեղծել է յուրահատուկ ոճ և իր մոտեցմամբ տարբերվում է շատ կոմպոզիտորներից։ Բացի դրանից, մի ստեղծագործական դպրոցի հիմնադիր է, որը ժամանակակից ուղղությունների հետևորդ է դարձել։ Մեծ ցավ եմ ապրում ընկերոջս կորցնելու համար»,– ասաց նա։
Մի քանի օր անց՝ հունվարի 29-ին, Աշոտ Զոհրաբյանը կդառնար 78 տարեկան։
Նրա հոգեհանգիստը կկայանա հունվարի 26-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 27-ին` ժամը 13:00-ին, նույն վայրից: