https://arm.sputniknews.ru/20230124/kalifvorniajum-hradzgutjun-e-teghi-unecel-7-mard-mahacel-e-54229780.html
Կալիֆոռնիայում հրաձգություն է տեղի ունեցել. 7 մարդ մահացել է
Կալիֆոռնիայում հրաձգություն է տեղի ունեցել. 7 մարդ մահացել է
Sputnik Արմենիա
Իրավապահները բերման են ենթարկել 67-ամյա կասկածյալին։ 24.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-24T11:44+0400
2023-01-24T11:44+0400
2023-01-24T11:47+0400
ամն
կալիֆոռնիա
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/17/54176920_0:160:3072:1888_1920x0_80_0_0_422e12d450a11d19710baef7f91ff835.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքից հարավ գտնվող Հալֆ Մուն Բեյ քաղաքի ֆերմայում հրաձգություն է տեղի ունեցել. միջադեպի հետևանքով կա 7 զոհ։ Տեղեկությունը հայտնում է Associated press-ը։Նշվում է, որ մահացածները ֆերմայի չինացի աշխատողներ են եղել։ Պարբերականը տեղեկացնում է` հարձակվողը կրակ է բացել՝ սպանելով 4 մարդու, ապա փախուստի է դիմել։ Քիչ անց ենթադրյալ հանցագործը վերադարձել է և սպանել ևս 3 մարդու։«Los Angeles Times» թերթը հունվրաի 23-ին հայտնել էր, որ Կալիֆոռնիայի Մոնտերեյ Պարկի «Lai Lai» պարային ստուդիայում Հու Կան Տրանը սպանել է 10 մարդու։ Լո Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան հայտնել էր, որ կասկածյալը հեռացել է սպիտակ ֆուրգոնով, որն ավելի ուշ հայտնաբերվել է Տորանս քաղաքում։ Ֆուրգոնի ներսում հայտնաբերվել է կրակողի մարմինը։Համաձայն Associated Press-ի, USA Today-ի և հյուսիսարևելյան համալսարանի հավաքած տվյալների` 2023 թվականի սկզբից ի վեր սա Կալիֆոռնիայում տեղի ունեցած 3-րդ սպանությունն է։ Ընդհանուր առմամբ մահացել է 39 մարդ։
ամն
կալիֆոռնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/17/54176920_171:0:2902:2048_1920x0_80_0_0_e882f73ce84e876e30f554adfa632e2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, կալիֆոռնիա, սպանություն
ամն, կալիֆոռնիա, սպանություն
Կալիֆոռնիայում հրաձգություն է տեղի ունեցել. 7 մարդ մահացել է
11:44 24.01.2023 (Թարմացված է: 11:47 24.01.2023) Իրավապահները բերման են ենթարկել 67-ամյա կասկածյալին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքից հարավ գտնվող Հալֆ Մուն Բեյ քաղաքի ֆերմայում հրաձգություն է տեղի ունեցել. միջադեպի հետևանքով կա 7 զոհ։ Տեղեկությունը հայտնում է Associated press-ը։
Նշվում է, որ մահացածները ֆերմայի չինացի աշխատողներ են եղել։ Պարբերականը տեղեկացնում է` հարձակվողը կրակ է բացել՝ սպանելով 4 մարդու, ապա փախուստի է դիմել։ Քիչ անց ենթադրյալ հանցագործը վերադարձել է և սպանել ևս 3 մարդու։
Սան Մատեո շրջանի շերիֆ Քրիստինա Կորպուսը հայտնել է, որ իրենք բերման են ենթարկել 67-ամյա կասկածյալ Չունլի Չժաոյին, որին հայտնաբերել են իր մեքենայում։
«Los Angeles Times» թերթը հունվրաի 23-ին
հայտնել էր, որ Կալիֆոռնիայի Մոնտերեյ Պարկի «Lai Lai» պարային ստուդիայում Հու Կան Տրանը սպանել է 10 մարդու։ Լո Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան հայտնել էր, որ կասկածյալը հեռացել է սպիտակ ֆուրգոնով, որն ավելի ուշ հայտնաբերվել է Տորանս քաղաքում։ Ֆուրգոնի ներսում հայտնաբերվել է կրակողի մարմինը։
Համաձայն Associated Press-ի, USA Today-ի և հյուսիսարևելյան համալսարանի հավաքած տվյալների` 2023 թվականի սկզբից ի վեր սա Կալիֆոռնիայում տեղի ունեցած 3-րդ սպանությունն է։ Ընդհանուր առմամբ մահացել է 39 մարդ։