https://arm.sputniknews.ru/20230124/hajtni-e-ukrainaji-ngn-ghekavarutjany-teghapvokhvogh-ughghatiri-kvortsanman-pattshary-54255398.html
Հայտնի է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությանը տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
Հայտնի է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությանը տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
Sputnik Արմենիա
Ճանապարհին բարձրահարկ շենք նկատելով ՝ օդաչուն փորձել է շրջանցել այն, բայց արդեն շատ ուշ է եղել։ 24.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-24T17:18+0400
2023-01-24T17:18+0400
2023-01-24T17:20+0400
ուկրաինա
ուղղաթիռ
օդաչու
կործանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53965031_0:84:1280:804_1920x0_80_0_0_c55a93b74c43d30a63d23315bc095aae.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Բրովարիում H225 Super Puma ուղղաթիռի կործանման նախնական պատճառը օդաչուի սխալն է։ Տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները` հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ-ի աղբյուրներին։Նույն աղբյուրի խոսքով` ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի աշխատանքի պատճառով օդաչուն զրկվել է նավիգացիոն սարքերից օգտվելու հնարավորությունից։Հիշեցնենք` Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող ուղղաթիռը հունվարի 18-ի առավոտյան ընկել էր Կիևի մարզի Բրովարի քաղաքում գտնվող մանկապարտեզի մոտ: Ուղղաթիռում 9 մարդ էր եղել, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը, գերատեսչության պետքարտուղար Յուրի Լուբկովիչը և նրանց օգնականները: Բոլորը մահացել էին։Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է 14 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, տուժել է 25 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են:Բրովարիում ուղղաթիռի կործանման պատճառների հետաքննությունը մի քանի շաբաթ կտևի
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53965031_0:0:1280:960_1920x0_80_0_0_8e1d85914b93408cb505caaae35ad9c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ուղղաթիռ, օդաչու, կործանում
ուկրաինա, ուղղաթիռ, օդաչու, կործանում
Հայտնի է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարությանը տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
17:18 24.01.2023 (Թարմացված է: 17:20 24.01.2023) Ճանապարհին բարձրահարկ շենք նկատելով ՝ օդաչուն փորձել է շրջանցել այն, բայց արդեն շատ ուշ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Բրովարիում H225 Super Puma ուղղաթիռի կործանման նախնական պատճառը օդաչուի սխալն է։ Տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները` հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ-ի աղբյուրներին։
Գերատեսչության աղբյուրը հայտնել է, որ ուղղաթիռը չափազանց ցածր է թռչել սաստիկ մառախուղի պայմաններում։ Ճանապարհին բարձրահարկ շենք նկատելով՝ օդաչուն փորձել է շրջանցել այն, բայց արդեն շատ ուշ է եղել. ուղղաթիռը թեքվել է և ընկել մանկապարտեզի մոտակայքում։
Նույն աղբյուրի խոսքով` ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի աշխատանքի պատճառով օդաչուն զրկվել է նավիգացիոն սարքերից օգտվելու հնարավորությունից։
Հիշեցնենք` Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող ուղղաթիռը հունվարի 18-ի առավոտյան
ընկել էր Կիևի մարզի Բրովարի քաղաքում գտնվող մանկապարտեզի մոտ: Ուղղաթիռում 9 մարդ էր եղել, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը, գերատեսչության պետքարտուղար Յուրի Լուբկովիչը և նրանց օգնականները: Բոլորը մահացել էին։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է 14 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, տուժել է 25 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են: