https://arm.sputniknews.ru/20230124/erevanum-gvoghy-brnvel-e-hancanqi-vajrum-54264232.html
Երևանում գողը բռնվել է հանցանքի վայրում
Երևանում գողը բռնվել է հանցանքի վայրում
Sputnik Արմենիա
Տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է բնակարանի ճաղավանդակն ու ներս մտել։ 24.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-24T18:29+0400
2023-01-24T18:29+0400
2023-01-24T18:37+0400
հայաստան
երևան
գողություն
ոստիկան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54261086_0:0:1280:720_1920x0_80_0_0_a90456d0e3dc319a5ba9cbe68db388d3.jpg
Երևանում 47-ամյա տղամարդը գողության նպատակով մտել է Միքայելյան փողոցի շենքերից մեկում գտնվող բնակարան, սակայն չի հասցրել ավարտին հասցնել հանցագործությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։Ոստիկաններին հնարավոր գողության մասին հայտնել է հարևաններից մեկը։ Նա հունվարի լույս 22-ի գիշերը` ժամը 04.30-ին, զանգել է ոստիկանություն և ասել, որ հարևանի տան ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է՝ ներսում մարդ կա, իսկ հարևանը գտնվում է արտերկրում։47-ամյա տղամարդը ձերբակալվել է հենց բնակարանում։ Նա ասել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ է կոտրել բնակարանի ճաղավանդակն ու ներս մտել։Հափշտակել են գումար, հեռախոս և փաստաթղթեր. անչափահաս տղաները գողություն են արել Սպիտակում
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54261086_172:0:1132:720_1920x0_80_0_0_528f3b18db9a012ded73840e64f5d139.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, գողություն, ոստիկան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, գողություն, ոստիկան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երևանում գողը բռնվել է հանցանքի վայրում
18:29 24.01.2023 (Թարմացված է: 18:37 24.01.2023) Տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է բնակարանի ճաղավանդակն ու ներս մտել։
Երևանում 47-ամյա տղամարդը գողության նպատակով մտել է Միքայելյան փողոցի շենքերից մեկում գտնվող բնակարան, սակայն չի հասցրել ավարտին հասցնել հանցագործությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկաններին հնարավոր գողության մասին հայտնել է հարևաններից մեկը։ Նա հունվարի լույս 22-ի գիշերը` ժամը 04.30-ին, զանգել է ոստիկանություն և ասել, որ հարևանի տան ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է՝ ներսում մարդ կա, իսկ հարևանը գտնվում է արտերկրում։
«Իրավապահները կապ են հաստատել բնակարանատիրոջ ազգականի հետ, որի մոտ եղել է տան բանալին, տեղում շրջափակել են շենքը՝ կանխելով բնակարանային գողի փախուստի հնարավոր ճանապարհները»,- նշված է հաղորդագրությունում։
47-ամյա տղամարդը ձերբակալվել է հենց բնակարանում։ Նա ասել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ է կոտրել բնակարանի ճաղավանդակն ու ներս մտել։