00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին

Բաժանորդագրվել
Ռուս խորհրդարանականը կարծում է, որԵվրոպացի դիտորդների առաքելության ներկայությունը Հայաստանի «հավասար հեռավորության» դրսևորում է՝ Թուրքիայից Ռուսաստանի որոշակի կախվածության ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ի հայտ գալը վկայում է այն մասին, որ արևմտամետ ուժերն ուզում են փոխել հանրապետության արտաքին քաղաքական վեկտորը, և դրանով իսկ խնդիրներ են ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար։ «Ռոսիա սեգոդնյա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Եթե ԵՄ դիտորդներն ուզում են փոխել Հայաստանի ներքին ու արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ»,-վստահեցրել է նա։
Զատուլինն ընդգծել է, որ Ռուսաստանում այսօր հարց են տալիս, թե արդյոք ԵՄ դիտորդներ Հայաստան ուղարկելը չի հանգեցնի իրավիճակի բարդացման՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ՌԴ-ԵՄ առճակատման ֆոնին:
ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ–ում կսկսի ամբողջությամբ գործել առաջիկա շաբաթներին
Նա հիշեցրել է, որ հարյուրամյակներ շարունակ հռչակագրերից բացի, արևմտյան տերությունները ոչ մի բանով չեն օգնել հայերին ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ որևէ այլ պատերազմում (նկատի ունի արցախյան պատերազմները,–խմբ.)։ Նա նշել է, որ «ինչ-որ մեկը» (Հայաստանում – խմբ.) ուզում էհավասար հեռավորություն ցույց տալ՝ հասկանալով այսօր ռուսական կողմի կախվածությունը Թուրքիայի հետ հարաբերություններից, որի նավահանգիստներով անցնում է ռուսական ցորենը, իսկ օդանավակայաններով պահպանվում է մուտքը դեպի արևմտյան պատժամիջոցների պատճառով փակ գծեր։
«Ես այստեղ, այնուամենայնիվ, չէի շտապի այս կապակցությամբ նախապես խուճապի մեջ ընկնել։ Ինձ թվում է, որ այդ դիտորդների մանդատը բավականին սահմանափակ է, իսկ նրանց հայտնվելը Հայաստանի նախաձեռնությամբ է և կապված է Ադրբեջանի ճնշմանը դիմակայելու ու այդ ճնշման դեմ պայքարելու համար ցանկացած դաշնակից գտնելու ցանկության հետ», - նշել է Զատուլինը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը կներառի շուրջ 100 մարդ, ներառյալ փորձագետների և եվրոպացի դիտորդների։ Դիտորդները կտեղակայվեն Ադրբեջանին սահմանակից բոլոր շրջաններում, այդ թվում Նախիջևանի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել 2022-ի հոկտեմբերի 19-ին և մնացել մինչև դեկտեմբերի 19-ը։ Այժմ Հայաստանում է գտնվում ԵՄ տեխնիկական գնահատման խումբը։ Նրանք Հայաստան են գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար:
Լրահոս
0