«Վանաձոր» ՔԿՀ–ի տարածքում մարիխուանային նմանվող զանգված են հայտնաբերել
12:00 23.01.2023 (Թարմացված է: 12:01 23.01.2023)
© Photo : official site of the Ministry of Justice of RA«Վանաձոր» ՔԿՀ–ի տարածքում մարիխուանային նմանվող զանգված են հայտնաբերել
«Վանաձոր» ՔԿՀ–ի տարածքում մարիխուանային նմանվող զանգված են հայտնաբերել
Բաժանորդագրվել
ՔԿՀ ծառայողները տեղանքի զննություն են իրականացրել` իրացնելով ստացված տեղեկությունները։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կառույցի հիմնական պատի և բնակելի մասնաշենքի միջնամասում հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the Ministry of Justice of RA«Վանաձոր» ՔԿՀ–ի տարածքում մարիխուանային նմանվող զանգված են հայտնաբերել
«Վանաձոր» ՔԿՀ–ի տարածքում մարիխուանային նմանվող զանգված են հայտնաբերել
«Հունվարի 21-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, «Վանաձոր» ՔԿՀ ծառայողները տեղանքի զննություն են իրականացրել` իրացնելով նույն հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տեղեկությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։
© Photo : official site of the Ministry of Justice of RA«Վանաձոր» ՔԿՀ–ի տարածքում մարիխուանային նմանվող զանգված են հայտնաբերել
«Վանաձոր» ՔԿՀ–ի տարածքում մարիխուանային նմանվող զանգված են հայտնաբերել
Տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,1 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: