https://arm.sputniknews.ru/20230123/kkhmk-mijnvordutjamb-evs-4-hivand-e-teghapvokhvel-hajastan-54173557.html
Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 4 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 4 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
Sputnik Արմենիա
Պացիենտների հետ ՀՀ են տեղափոխվել նաև նրանց ուղեկցողները։ 23.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-23T10:49+0400
2023-01-23T10:49+0400
2023-01-23T10:55+0400
կարմիր խաչ
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
հայաստան
հիվանդ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25384765_0:37:1600:937_1920x0_80_0_0_a001d2193a0efb07700a833f228eb441.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից ևս 4 հիվանդ տեղափոխվել է Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։Նշենք, որ դեկտեմբերի 12-ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Այս պահին ևս Արցախում գազ չկա։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25384765_56:0:1479:1067_1920x0_80_0_0_6760ebdeb2e27cd95166bc58e9e77b11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, հայաստան, հիվանդ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
կարմիր խաչ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, հայաստան, հիվանդ, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 4 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
10:49 23.01.2023 (Թարմացված է: 10:55 23.01.2023) Պացիենտների հետ ՀՀ են տեղափոխվել նաև նրանց ուղեկցողները։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից ևս 4 հիվանդ տեղափոխվել է Հայաստան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մեր մեքենաները 4 հիվանդ են տեղափոխել Հայաստան` հետագա բուժման համար։ Նրանց հետ եկել են նաև վերջիններիս ուղեկցող անձինք»,– ասաց Ամատունին։
Նշենք, որ դեկտեմբերի 12-ից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։