https://arm.sputniknews.ru/20230123/em-n-chi-karvogh-ihpk-n-ahabekchakan-kazmakerputjun-tshanachel-aranc-datarani-vorvoshman-bvorel-54180322.html
ԵՄ-ն չի կարող ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել առանց դատարանի որոշման. Բորել
ԵՄ-ն չի կարող ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել առանց դատարանի որոշման. Բորել
Sputnik Արմենիա
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին որոշումը պետք է կայացնի ԵՄ պետություններից մեկը: 23.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-23T12:44+0400
2023-01-23T12:44+0400
2023-01-23T12:49+0400
իրանի իսլամական հանրապետություն
ժոզեպ բորել
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
դատարան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639570_0:0:1600:901_1920x0_80_0_0_ec29cf1e8d3ee87f56188cebbb821d6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Եվրամիությունում որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելն անհնար է առանց եվրոպական պետություններից մեկի դատարանի համապատասխան որոշման։ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ էին արել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ մարդու իրավունքների խախտումների և Ռուսաստանին իբր ռազմական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խոստացել է որպես պատասխան միջոց ահաբեկչական կազմակերպություններ հայտարարել եվրոպական երկրների բանակները և ԵՄ-ին հորդորել էր լավ մտածել:ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը կընդունի, ցանկում 37 անձ կընդգրկվի. ԶԼՄ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639570_122:0:1526:1053_1920x0_80_0_0_dbae0228e8b443c196f4801a0b93fb3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ժոզեպ բորել, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , դատարան, եվրամիություն
իրանի իսլամական հանրապետություն, ժոզեպ բորել, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , դատարան, եվրամիություն
ԵՄ-ն չի կարող ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել առանց դատարանի որոշման. Բորել
12:44 23.01.2023 (Թարմացված է: 12:49 23.01.2023) Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին որոշումը պետք է կայացնի ԵՄ պետություններից մեկը:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ի
սլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Եվրամիությունում որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելն անհնար է առանց եվրոպական պետություններից մեկի դատարանի համապատասխան որոշման։ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Այս հարցի վերաբերյալ բազմաթիվ հետաքրքիր կարծիքներ կան, բայց նման որոշում չի կարող ընդունվել առանց դատարանի որոշման։ Չի կարելի որևէ մեկին պարզապես ահաբեկիչ հայտարարել այն պատճառով, որ նա քեզ դուր չի գալիս: ԵՄ պետություններից մեկի դատարանը պետք է իրավական որոշում կայացնի՝ կոնկրետ դատապարտմամբ։ Դրանից հետո մենք կկարողանանք աշխատել եվրոպական մակարդակով»,- ասել է Բորելը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ էին արել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ մարդու իրավունքների խախտումների և Ռուսաստանին իբր ռազմական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խոստացել է որպես պատասխան միջոց ահաբեկչական կազմակերպություններ հայտարարել եվրոպական երկրների բանակները և ԵՄ-ին հորդորել էր լավ մտածել: