00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի հիվանդանոցների 70%-ը կանգնած է ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ. ՄԻՊ

© Sputnik / Armine AleksanyanՀանրապետական բժշկական կենտրոն
Հանրապետական բժշկական կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2023
Հանրապետական բժշկական կենտրոն
Բաժանորդագրվել
Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման խնդրով պայմանավորված հումանիտար ծանրագույն իրավիճակը ազդել է նաև առողջապահական համակարգի բնականոն գործունեության վրա։ Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը, որոնք ջեռուցվում են գազի կիրառմամբ, կանգնած են ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը զեկույց է հրապարակել` թվարկելով ադրբեջանցիների գործողությունների հետևանքները։
«Արցախի բուժհաստատություններում այս պահի դրությամբ ստացիոնար բուժօգնություն է ստանում 156 հիվանդ, այդ թվում` 45 երեխա»,–հայտնում է Ստեփանյանը։
Նա նշում է, որ Ադրբեջանի կողմից գազամատակարարման դիտավորյալ խափանումները բնակչությանը զրկում են գազով ջեռուցման և տաք ջրի հնարավորություններից: Իսկ Հայաստանից դեպի Արցախ գնացող բարձրավոլտ լարերի վնասման և դրանց վերականգնման աշխատանքներն Ադրբեջանի կողմից արգելափակելու հետևանքով հունվարի 9-ից շարունակում է դադարեցված մնալ նաև էլեկտրականության ներմուծումը։
Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկություններ ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանումների հետևանքով։ Արցախի ՄԻՊ–ը նշում է, որ գազամատակարարման խափանումների և էլեկտրաէներգիայի սահմանափակ հնարավորության պայմաններում, տների ջեռուցման և այլ կենսական պայմանների ապահովման համար նկատվում է բնակչության կողմից փայտանյութի օգտագործման ծավալների մեծացում, ինչը նշանակում է, որ առանց այն էլ սահմանափակ անտառային ֆոնդը լուրջ կորուստներ է ունենալու։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։ Այս պահին ևս Արցախում գազ չկա։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0