https://arm.sputniknews.ru/20230122/andranik-qvocharjany-hrdehvats-vashti-kacaran-e-ajcelel-54161547.html
Անդրանիկ Քոչարյանը հրդեհված վաշտի կացարան է այցելել
Անդրանիկ Քոչարյանը հրդեհված վաշտի կացարան է այցելել
Sputnik Արմենիա
Հրդեհից 4 օր անց կատարած այցի ընթացքում քննարկվել են այն աշխատանքները, որոնք շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել վաշտի ծառայության առօրյան։ 22.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-22T15:55+0400
2023-01-22T15:55+0400
2023-01-22T15:55+0400
անդրանիկ քոչարյան
հրդեհ
զորամաս
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/16/54160870_0:0:1600:900_1920x0_80_0_0_84184f85061b214ffcf02f081f5d81a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այսօր այցելել են ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորման ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ 4 օր առաջ բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողներ էին զոհվել։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։Հաղորդվում է, որ քննարկվել են դեպքին վերաբերող հանգամանքներն ու մանրամասները։Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում պատգամավորները ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին, առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան քայլերը:Տարածքային ՌՈ սպայակազմի հետ քննարկվել են զինվորական այլ վայրերում խնդիրների վերացման և հրամանների կատարման որակը բարձրացնող հարցերը:Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/16/54160870_120:0:1320:900_1920x0_80_0_0_dd936faf084ed5beafbb9302c2f2c099.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ քոչարյան, հրդեհ, զորամաս, գեղարքունիքի մարզ
անդրանիկ քոչարյան, հրդեհ, զորամաս, գեղարքունիքի մարզ
Անդրանիկ Քոչարյանը հրդեհված վաշտի կացարան է այցելել
Հրդեհից 4 օր անց կատարած այցի ընթացքում քննարկվել են այն աշխատանքները, որոնք շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել վաշտի ծառայության առօրյան։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այսօր այցելել են ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորման ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ 4 օր առաջ բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողներ էին զոհվել։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական
էջը։
Հաղորդվում է, որ քննարկվել են դեպքին վերաբերող հանգամանքներն ու մանրամասները։
«Հանձնաժողովի նախագահը տեղի հրամանատարությանն առաջարկել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ վերականգնվի վաշտի ծառայության առօրյային առնչվող` մինչ հրդեհը եղած անխտիր բոլոր մանրամասները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում պատգամավորները ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին, առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան քայլերը:
Տարածքային ՌՈ սպայակազմի հետ քննարկվել են զինվորական այլ վայրերում խնդիրների վերացման և հրամանների կատարման որակը բարձրացնող հարցերը:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Երկուսի վիճակը ծանր է։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։