https://arm.sputniknews.ru/20230121/vardapetjani-nshanakumic-hetvo-datakhazutjunum-metsanum-e-dzhgvohutjan-aliqy-past-54129318.html
Վարդապետյանի նշանակումից հետո դատախազությունում մեծանում է դժգոհության ալիքը. «Փաստ»
Վարդապետյանի նշանակումից հետո դատախազությունում մեծանում է դժգոհության ալիքը. «Փաստ»
Sputnik Արմենիա
Դատախազությունում արդեն խոսում են, թե այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ կայացած համակարգը ամբողջովին ավերելու նպատակ է դրված: 21.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-21T11:51+0400
2023-01-21T11:51+0400
2023-01-21T11:58+0400
աննա վարդապետյան
հհ դատախազություն
դատախազ
պաշտոնանկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48315301_0:0:1601:901_1920x0_80_0_0_8582d97b2cc500cc6fbba8e509265960.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի նշանակումից հետո դատախազությունում օր օրի մեծանում է դժգոհության ալիքը, գրում է «Փաստ» օրաթերթը։Աննա Վարդապետյանը փոխել է «Մարտի 1»–ի գործով հսկող դատախազինՀամակարգի փորձառու, պրոֆեսիոնալ կադրերն առնվազն տարակուսած են, որ մեկ օր անգամ համակարգում չաշխատած անձնավորությանը նշանակել են գլխավոր դատախազ:Զուգահեռ, ըստ թերթի աղբյուրների, Վարդապետյանն անընդհատ «կոմպլեքս» ստուգումներ է նախաձեռնում հատկապես դատախազության այն կառույցներում, որտեղ ղեկավար կազմի ազատման կամ փոփոխության հարց պետք է լուծի, կամ որտեղ փորձում են «հասկանալ» ազատման կամ տեղափոխության տրամաբանությունը։ Նա նաև աջուձախ կարգապահական տույժեր է տալիս, ընդ որում՝ համակարգի համար աննախադեպ քանակով՝ ընդհուպ ամենաչնչին պատճառով:Դատախազությունում արդեն խոսում են, թե այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ կայացած համակարգը ամբողջովին ավերելու նպատակ է դրված:Վարդապետյանը Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու 3 միջնորդագիր է ներկայացրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48315301_0:0:1423:1067_1920x0_80_0_0_e5512f56244c053a1f29fda57fe2b0a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա վարդապետյան, հհ դատախազություն, դատախազ, պաշտոնանկություն
աննա վարդապետյան, հհ դատախազություն, դատախազ, պաշտոնանկություն
Վարդապետյանի նշանակումից հետո դատախազությունում մեծանում է դժգոհության ալիքը. «Փաստ»
11:51 21.01.2023 (Թարմացված է: 11:58 21.01.2023) Դատախազությունում արդեն խոսում են, թե այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ կայացած համակարգը ամբողջովին ավերելու նպատակ է դրված:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի նշանակումից հետո դատախազությունում օր օրի մեծանում է դժգոհության ալիքը, գրում է «Փաստ» օրաթերթը։
Համակարգի փորձառու, պրոֆեսիոնալ կադրերն առնվազն տարակուսած են, որ մեկ օր անգամ համակարգում չաշխատած անձնավորությանը նշանակել են գլխավոր դատախազ:
«Մյուս կողմից զայրույթ է առաջացրել հրահանգը՝ ամեն ինչ անել ընդդիմադիրների նկատմամբ մաքսիմալ շատ վարույթներ հարուցելու համար: Այս ամենին գումարվում է այն, որ Վարդապետյանը, ինչպես դատախազությունում են ասում, իսկական «կոտորած» է սկսել. նա աշխատանքից ազատում է «ոչ յուրայիններին», հատկապես նրանց, որոնց համարում է «արթուրդավթյանականներ», առանց հիմնավորումների կատարում է տեղափոխություններ, որոնց մասին տեղափոխվողները հաճախ իմանում են միայն հրամանը ստորագրելուց հետո»,–գրում է թերթը։
Զուգահեռ, ըստ թերթի աղբյուրների, Վարդապետյանն անընդհատ «կոմպլեքս» ստուգումներ է նախաձեռնում հատկապես դատախազության այն կառույցներում, որտեղ ղեկավար կազմի ազատման կամ փոփոխության հարց պետք է լուծի, կամ որտեղ փորձում են «հասկանալ» ազատման կամ տեղափոխության տրամաբանությունը։ Նա նաև աջուձախ կարգապահական տույժեր է տալիս, ընդ որում՝ համակարգի համար աննախադեպ քանակով՝ ընդհուպ ամենաչնչին պատճառով:
Դատախազությունում արդեն խոսում են, թե այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ կայացած համակարգը ամբողջովին ավերելու նպատակ է դրված: