https://arm.sputniknews.ru/20230121/odesajum-ukraina-hajkakan-mijazgajin-dprvoc-himnelu-veraberjal-hushagir-e-stvoragrvel-54128534.html
Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ հուշագիր է ստորագրվել
Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ հուշագիր է ստորագրվել
Sputnik Արմենիա
Ուկրաինա-հայկական միջազգային դպրոցում կիրականացվի հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդում: 21.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-21T11:19+0400
2023-01-21T11:19+0400
2023-01-21T11:23+0400
ուկրաինա
հուշագիր
հայաստան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ժաննա անդրեասյան
նախարար
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/15/54128151_16:0:727:400_1920x0_80_0_0_809a35d98ae7ed16fed29b2e936b11eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍՆ, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Ս. Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ, տեղականում ենք ԿԳՄՍՆ կայքից։Ըստ հեռավար կնքված հուշագրի` կողմերը հետամուտ են լինելու ապահովել Ուկրաինայում գործող հայ համայնքի ներկայացուցիչների կրթությունը` իրականացնելով հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդում:Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը հույս է հայտնել, որ ապագայում հայ-ուկրաինական համագործակցությունը կներառի նոր նախաձեռնություններ:Նա կարևորել է նաև կառույցի համագործակցությունը Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ:ՀԱԷԿ-ի կադրային բանկը կհամալրվի նաև ԵՊՀ–ի ուսանողներով. հուշագիր է ստորագրվել
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/15/54128151_134:0:667:400_1920x0_80_0_0_5d4f632b1d7a379d9a3069a224ee2c55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, հուշագիր, հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, նախարար, դպրոց
ուկրաինա, հուշագիր, հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, նախարար, դպրոց
Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ հուշագիր է ստորագրվել
11:19 21.01.2023 (Թարմացված է: 11:23 21.01.2023) Ուկրաինա-հայկական միջազգային դպրոցում կիրականացվի հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդում:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍՆ, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Ս. Գրիգոր Լուսավորչի անվան բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է մտադրությունների հուշագիր՝ Օդեսայում Ուկրաինա-հայկական միջազգային դպրոց հիմնելու վերաբերյալ, տեղականում ենք
ԿԳՄՍՆ կայքից։
Ըստ հեռավար կնքված հուշագրի` կողմերը հետամուտ են լինելու ապահովել Ուկրաինայում գործող հայ համայնքի ներկայացուցիչների կրթությունը` իրականացնելով հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդում:
«Համագործակցությունը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի նոր զարգացումների համար և արդյունավետ հարթակ կլինի երկու երկրների ուսումնական հաստատությունների միջև մասնագիտական երկխոսությունը խթանելու առումով։ Կրթության ոլորտում ՀՀ և Ուկրաինայի փորձառությունն արդյունավետ կօգտագործվի ուսումնակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման գործընթացում՝ հիմք ստեղծելով դրանց հետագա ընդլայնման համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերգհիյ Շկարլետը հույս է հայտնել, որ ապագայում հայ-ուկրաինական համագործակցությունը կներառի նոր նախաձեռնություններ:
Նա կարևորել է նաև կառույցի համագործակցությունը Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ: