00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ի՞նչ է պետք անել բանակի բարոյահոգեբանական վիճակի անկումը կանխելու համար․ հոգեբանի տեսակետը

Պետք է ամեն ինչ անել բանակի բարոյահոգեբանական վիճակի անկումը կանխելու համար․ Մադաթյան
Բաժանորդագրվել
«Մադաթյան» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, հոգեբան, Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ Միհրդատ Մադաթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակին։
Հայկական բանակի պատվի և բարոյահոգեբանական վիճակի վերականգնման համար պետք է լինի իշխանափոխություն, որպեսզի հետագայում հիմքեր լինեն պետական ինստիտուտների, այդ թվում բանակի վերակառուցման համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը` անդրադառնալով վերջին շրջանում ինֆորմացիայի թափանցելիությանն ու հատկապես Ազատ գյուղի զորանոցի հրդեհի հետ կապված լուրերի ֆոնին բանակի մասով հանրության շրջանում տարածվող խուճապին։
Հաղորդել ենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
«Ողբերգական դեպքի մասին տեղեկատվություն տալիս պետք է հաշվի առնել, որ բացի 15 հոգուց, ունենք տասնյակ հազարավոր զինծառայողներ, որոնք ունեն ծնողներ, և այդ տեղեկատվությունը որոշակի ազդեցություն է ունենալու մեր ընդհանուր բանակի վրա։ Տվյալ դեպքի առթիվ եղել է բավականին վատ հետադարձ կապ, ինչի արդյունքում արդեն իսկ կոչեր են արվում ծնողներին, որպեսզի հասկանան, թե ինչ պայմաններում են ծառայում իրենց որդիները։ Համացանցում ի ցույց են դրվում շատ վատ տեսարաններ մեր զինվորների ծառայողական առօրյայից»,– ասաց Մադաթյանը։
Հոգեբանի դիտարկմամբ` վերջին միջադեպը բավականին ցնցող էր, հետևաբար պետք է ամեն ինչ անել բանակի բարոյահոգեբանական վիճակի հետագա անկումը կանխելու համար, առավել ևս, որ այն ի սկզբանե գտնվում էր վատթարագույն վիճակում։
«Զոհվել է 15 զինծառայող, և չկա մեկը, ով մանրամասն կարող էր պատմել եղելության մասին, իսկ քննությունն էլ դեռ չի ավարտվել, մինչդեռ վարչապետը կառավարության նիստում ամենայն մանրամասնությամբ պատմում էր, թե ինչ է տեղի ունեցել, և դա անում էր լուրն առաջինը հաղորդողի գոհունակությամբ։ Չեմ կարծում, որ դրանից հետո համացանցում հայտնված նյութերի տեղադրումը կրում էր ուղղորդված բնույթ, բայց ամենաբարձր մակարդակով փոխանցված տեղեկատվության դրսևորումը կարող է խթան հանդիսանալ հետագա խուճապի համար»,– նշեց մեր զրուցակիցը։
«Պաժառ է, հելե՛ք, զարթնե՛ք, պաժառ է». ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը
Մադաթյանը նշում է, որ վերջին երեք տարում մեր բանակի հետ կապված գրանցվում են ահասարսուռ միջադեպեր, և զինվորի ճակատագրի համար պետական պատասխանատվությունը դարձել է զրոյական։ Կան հազարավոր ծնողներ, որոնց զավակները 44-օրյա պատերազմից այդպես էլ չվերադարձան, բայց կան զինծառայողներ, որոնք զոհվում են խաղաղ պայմաններում, իսկ պաշտոնատար անձինք ամենաբարձր ամբիոններից հնչեցնում են ամպագոռգոռ արտահայտություններ, թե ՊՆ–ի բյուջեն երբեք այսպիսին չի եղել, մինչդեռ վերջին միջադեպի ֆոնին ցույց են տալիս, որ այդ բյուջեի կեսը չեն ծախսել։
Հոգեբանի գնահատմամբ` իրավիճակը պատային է, շատերն իրավացիորեն մեղադրանքներ են հնչեցնում պաշտպանության նախարարի հասցեին, քանի որ մեծ հաշվով օրվա իշխանությունն է պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում բանակում։
Նա շեշտում է, որ Հայաստանում երբեք այսքան շատ նախարարներ չեն փոխվել, ինչպես 2018 թվականից հետո։
Հիշեցնենք, որ Ազատ գյուղում տեղի ունեցված ողբերգական դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Լրահոս
0