00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ պաշտպանության նախարարը տեսակցել է հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին

© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RAՀՀ պաշտպանության նախարարը տեսակցել է հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին
ՀՀ պաշտպանության նախարարը տեսակցել է հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2023
Բաժանորդագրվել
Բուժանձնակազմը նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ–ից։
Հայտնել ենք, որ Գեղարքունիքի մարզում` ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայող բուժում է ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ 2–ը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը` հիվանդասենյակում։ Վերջինի վիճակը համեմատաբար լավ է։
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RAՀՀ պաշտպանության նախարարը Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին
Министр обороны Сурен Папикян посетил Национальный ожоговый центр, чтобы навестить военнослужащих, получивших ожоги различной степени в результате пожара в казарме (21 января 2023). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2023
ՀՀ պաշտպանության նախարարը Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին
Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:
Զրուցելով զինծառայողների հետ` Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Լրահոս
0