https://arm.sputniknews.ru/20230120/rus-gitnakannery-nav-en-mshakel-artakarg-patahari-depqum-tiezeragnacnerin-prkelu-hamar-54072792.html
Ռուս գիտնականները նավ են մշակել արտակարգ պատահարի դեպքում տիեզերագնացներին փրկելու համար
Ռուս գիտնականները նավ են մշակել արտակարգ պատահարի դեպքում տիեզերագնացներին փրկելու համար
Sputnik Արմենիա
Իմաստն այն է, որ փրկարարական առաքելության ընթացքում արագացնեն թռիչքը դեպի աղետի ենթարկված տիեզերագնացներ և երաշխավորված պաշտպանություն ապահովեն արևային... 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T11:00+0400
2023-01-20T11:00+0400
2023-01-20T11:04+0400
տիեզերք
տիեզերագնաց
ռուս
գիտնական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45984950_0:520:1484:1355_1920x0_80_0_0_84588c799b05befadab4cc322a79beb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ռուս ինժեներները փրկարար նավ են արտոնագրել, որը կարող է դեպի Լուսին կամ արեգակնային համակարգի այլ օբյեկտ թռիչքի ժամանակ արտակարգ իրավիճակների դեպքում վերցնել տիեզերագնացներին: Նոր մշակման մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոսպատենտին։Նավը, ըստ մշակողների մտահղացման, բաղկացած կլինի գնդաձև ճառագայթային ապաստարանից, որին երկու կողմից կկցվեն արագացնող բլոկները։ Դրանք նախատեսվում է տեղադրել այնպես, որ բլոկների շարժիչները հակառակ ուղղությամբ նայեն։ Բուն արագացուցիչները նախատեսվում է պատրաստել, հիմնվելով արդեն գոյություն ունեցող «Բրիզ-Մ» արագացման բլոկների վրա:Ներկայացված սխեմայից հետևում է, որ ապաստարանը ուղեծիր դուրս կգա «Անգարա-Ա5» հրթիռով, իսկ արագացնող բլոկները հնարավոր կլինի դուրս բերել «Պրոտոն-Մ»-ով (այս հրթիռի հետ միասին «Բրիզ-Մ»-ը սովորաբար օգտագործվում է արբանյակները ուղեծիր դուրս բերելու համար): Փրկարար նավի հավաքումը տեղի կունենա արդեն մերձերկրային ուղեծրում, ինչից հետո նավը կուղևորվի դեպի Լուսին։Փրկությունից հետո տիեզերագնացները ապաստարանով կվերադառնան Երկրի ուղեծիր, այնտեղ կտեղափոխվեն «Սոյուզ» նավ և արդեն դրանով կիջնեն Երկիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45984950_0:297:1601:1497_1920x0_80_0_0_eaa936bd1be98d4b08e79ddaa682887e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիեզերք, տիեզերագնաց, ռուս, գիտնական
տիեզերք, տիեզերագնաց, ռուս, գիտնական
Ռուս գիտնականները նավ են մշակել արտակարգ պատահարի դեպքում տիեզերագնացներին փրկելու համար
11:00 20.01.2023 (Թարմացված է: 11:04 20.01.2023) Իմաստն այն է, որ փրկարարական առաքելության ընթացքում արագացնեն թռիչքը դեպի աղետի ենթարկված տիեզերագնացներ և երաշխավորված պաշտպանություն ապահովեն արևային բռնկումներից և Երկրի ճառագայթային գոտիներից:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ռուս ինժեներները փրկարար նավ են արտոնագրել, որը կարող է դեպի Լուսին կամ արեգակնային համակարգի այլ օբյեկտ թռիչքի ժամանակ արտակարգ իրավիճակների դեպքում վերցնել տիեզերագնացներին: Նոր մշակման մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռոսպատենտին։
«Գյուտը վերաբերում է կցման և տիեզերական ճառագայթումից (արևային բռնկումներ, երկրի ճառագայթային գոտիների մասնիկներ) նավակայանի պաշտպանության միջոցներին, ինչպես նաև երկնաքարերից և տիեզերական բեկորներից վտանգը նվազեցնելուն։ Առաջարկվող ուղեծրային փրկարար նավը (ОК-С) բազմակի օգտագործման մարդատար տրանսպորտային միջոց է, որն կիրառվում է անձնակազմի փրկության համար դեպի Լուսին և, հնարավոր է` արեգակնային համակարգի այլ տարածքներ թռիչքի ժամանակ»,- ասված է փաստաթղթում:
Նավը, ըստ մշակողների մտահղացման, բաղկացած կլինի գնդաձև ճառագայթային ապաստարանից, որին երկու կողմից կկցվեն արագացնող բլոկները։ Դրանք նախատեսվում է տեղադրել այնպես, որ բլոկների շարժիչները հակառակ ուղղությամբ նայեն։ Բուն արագացուցիչները նախատեսվում է պատրաստել, հիմնվելով արդեն գոյություն ունեցող «Բրիզ-Մ» արագացման բլոկների վրա:
Ներկայացված սխեմայից հետևում է, որ ապաստարանը ուղեծիր դուրս կգա «Անգարա-Ա5» հրթիռով, իսկ արագացնող բլոկները հնարավոր կլինի դուրս բերել «Պրոտոն-Մ»-ով (այս հրթիռի հետ միասին «Բրիզ-Մ»-ը սովորաբար օգտագործվում է արբանյակները ուղեծիր դուրս բերելու համար): Փրկարար նավի հավաքումը տեղի կունենա արդեն մերձերկրային ուղեծրում, ինչից հետո նավը կուղևորվի դեպի Լուսին։
Փրկությունից հետո տիեզերագնացները ապաստարանով կվերադառնան Երկրի ուղեծիր, այնտեղ կտեղափոխվեն «Սոյուզ» նավ և արդեն դրանով կիջնեն Երկիր։