https://arm.sputniknews.ru/20230120/qashqshel-en-vostikannerin-khlel-atrtshanakn-u-krakel-nranc-vra-eghbajrnerin-dzerbakalel-en-54101363.html
Քաշքշել են ոստիկաններին, խլել ատրճանակն ու կրակել նրանց վրա. եղբայրներին ձերբակալել են
Քաշքշել են ոստիկաններին, խլել ատրճանակն ու կրակել նրանց վրա. եղբայրներին ձերբակալել են
Sputnik Արմենիա
Լոռու մարզում եղբայրները ոստիկանների նկատմամբ սպանության փորձ են կատարել. խլել են ծառայողական ատրճանակը և հարվածել ծառայողական ավտոմեքենային։ Ոստիկանության... 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T16:07+0400
2023-01-20T16:07+0400
2023-01-20T16:21+0400
ոստիկան
եղբայր
վանաձոր
կրակոց
բռնություն
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42437010_0:85:1600:985_1920x0_80_0_0_147acdbebfa12a99f4b014c8aeb116cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Լոռու մարզում երկու եղբայրներ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ են կատարել` բռնության սպառնալիքով նրանցից մեկի ծառայողական զենքը հափշտակելով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ 24 և 22-ամյա եղբայրները, նույն քաղաքի «Դարպասի ճալ» կոչվող տեղանքում իրացնում են թմրամիջոց, ինչից հետո ոստիկանության աշխատակիցները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են նշված վայր։«Օպել» մակնիշի ավտոմեքենայում ոստիկանները նկատելով եղբայրներին, մոտեցել են, ներկայացել և հորդորել վերջիններիս իրենց հետ գնալ ոստիկանության բաժին: Եղբայրները, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, քաշքշել, ձեռքերով հարվածել են նրանց, իսկ եղբայրներից մեկն այդ ընթացքում հափշտակել է ոստիկանության աշխատակցի «Մակարով» տեսակի ատրճանակը։Ոստիկանները երբ փորձել են երտասարդներից մեկին ձերբակալել, մյուսնիր մեքենայով հարվածել է ոստիկանության ծառայողական ավտոմեքենային, ինչին հաջորդել է եղբայրների փախուստը, սակայն ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրանց։Ոստիկանության երկու աշխատակիցներ տուժող են ճանաչվել:Ձեռք բերված փաստերի հիման վրա երկու եղբայրների նկատմամբ դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Սպանության փորձ) և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ), իսկ նրա 24-ամյա եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հրազեն հափշտակելը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելը):Բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու համար 36–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվելՔննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42437010_88:0:1512:1068_1920x0_80_0_0_fe22d8ae4dc9291598d12eab990de758.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոստիկան, եղբայր, վանաձոր, կրակոց, բռնություն, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
ոստիկան, եղբայր, վանաձոր, կրակոց, բռնություն, հհ քննչական կոմիտե, քրեական գործ
Քաշքշել են ոստիկաններին, խլել ատրճանակն ու կրակել նրանց վրա. եղբայրներին ձերբակալել են
16:07 20.01.2023 (Թարմացված է: 16:21 20.01.2023) Լոռու մարզում եղբայրները ոստիկանների նկատմամբ սպանության փորձ են կատարել. խլել են ծառայողական ատրճանակը և հարվածել ծառայողական ավտոմեքենային։ Ոստիկանության երկու աշխատակիցներ տուժող են ճանաչվել:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Լոռու մարզում երկու եղբայրներ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ են կատարել` բռնության սպառնալիքով նրանցից մեկի ծառայողական զենքը հափշտակելով։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ 24 և 22-ամյա եղբայրները, նույն քաղաքի «Դարպասի ճալ» կոչվող տեղանքում իրացնում են թմրամիջոց, ինչից հետո ոստիկանության աշխատակիցները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են նշված վայր։
«Օպել» մակնիշի ավտոմեքենայում ոստիկանները նկատելով եղբայրներին, մոտեցել են, ներկայացել և հորդորել վերջիններիս իրենց հետ գնալ ոստիկանության բաժին: Եղբայրները, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, քաշքշել, ձեռքերով հարվածել են նրանց, իսկ եղբայրներից մեկն այդ ընթացքում հափշտակել է ոստիկանության աշխատակցի «Մակարով» տեսակի ատրճանակը։
«Դրանից հետո 24-ամյա երիտասարդը, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, սակայն նրանց հաջողվել է խուսանավել, որից հետո երիտասարդը ատրճանակի կոթով ջարդել է հիշյալ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ապակիները»,–նշված է հաղորդագրությունում:
Ոստիկանները երբ փորձել են երտասարդներից մեկին ձերբակալել, մյուսնիր մեքենայով հարվածել է ոստիկանության ծառայողական ավտոմեքենային, ինչին հաջորդել է եղբայրների փախուստը, սակայն ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրանց։
Ոստիկանության երկու աշխատակիցներ տուժող են ճանաչվել:
Ձեռք բերված փաստերի հիման վրա երկու եղբայրների նկատմամբ դատախազի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Սպանության փորձ) և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ), իսկ նրա 24-ամյա եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հրազեն հափշտակելը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելը):
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։