00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երաժշտություն էր սիրում, պարում էր. հրդեհի զոհ դարձած Հրաչյա Գրիգորյանը ԵՊՀ–ի ուսանող էր

© © Sputnik / Asatur YesayantsԶինվորական սաղավարտներ
Զինվորական սաղավարտներ - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2023
Զինվորական սաղավարտներ
Բաժանորդագրվել
Հրաչյա Գրիգորյանը մեծացել է մանկավարժների ընտանիքում. տատիկն ու մայրը ուսուցիչներ են։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած տղաներից մեկը Երևանի բնակիչ 19-ամյա Հրաչյա Գրիգորյանն էր։ Բանակ զորակոչվելուց առաջ հասցրել էր հաջողությամբ հանձնել քննությունները և ընդունվել ԵՊՀ–ի կառավարման ֆակուլտետ։
«Շատ համեստ ու ընկերասեր էր, միշտ աջակցում էր ոչ միայն համադասարանցիներին, այլ նաև զուգահեռ դասարանցիներին»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դասղեկ Կարինե Սիմոնյանը։
Հունվարի 10-ին լրացել էր Հրաչյայի ծառայության մեկ տարին, նրան արձակուրդ էին տվել, իմացել էր, որ դասղեկն առողջական խնդիրներ ունի, գնացել էր դպրոց ՝ նրան այցելելու։ Կարինե Սիմոնյանն այդ օրը դպրոցում չէր եղել, և նրանց չէր հաջողվել հանդիպել։
«Լուսավոր ու շատ գեղեցիկ տղա էր, նրա ժպիտն անհնար է մոռանալ։ Երեկ ամբողջ օրը լաց էի լինում և չէի կարողանում դասերն անցկացնել», - նշեց դասղեկը։
Կարինե Սիմոնյանի խոսքով` Հրաչյան ակտիվ մասնակցում էր դպրոցական միջոցառումներին և էքսկուրսիաներին, շատ էր սիրում երաժշտություն, լավ պարում էր։
Տղան մեծացել է մանկավարժների ընտանիքում. տատիկն ու մայրը ուսուցիչներ են, հայրն ԱՄՆ-ում է։ Նա ունի մեծ քույր։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Լրահոս
0