https://arm.sputniknews.ru/20230120/biznesy-biznes-bajc-hajastany-aveli-karevvor-e-amn-um-andradardzel-en-hajkakan-prin-54062744.html
Բիզնեսը բիզնես, բայց Հայաստանը ավելի կարևոր է. ԱՄՆ-ում անդրադարձել են հայկական փռին
Բիզնեսը բիզնես, բայց Հայաստանը ավելի կարևոր է. ԱՄՆ-ում անդրադարձել են հայկական փռին
Sputnik Արմենիա
Արդեն ավելի քանի 30 տարի Դավիթ Երեցյանը ղեկավարում է իր փոքրիկ բիզնեսը, չմոռանալով նաև իր պատմական հայրենիքի մասին։ Եկամտի մի մասն ուղղվում է Հայաստանին... 20.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-20T08:55+0400
2023-01-20T08:55+0400
2023-01-20T15:35+0400
ամն
հայ
բիզնես
հայաստան
լոս անջելես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54056227_0:0:1600:900_1920x0_80_0_0_dd640d93b43686e2cf78cb01d8de8684.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ABC7 հեռուստաալիքը փոքրիկ սյուժե է ներկայացրել Լոս Անջելեսի հայկական Sassoun Bakery հացաբուլկեղենի փռի մասին, որն օրերս նշել է իր 50-ամյակը:Փռի տերը՝ 76-ամյա Դավիթ Երեցյանը, ծագումով Սասունից է․ ծնվել է այնտեղ, բայց ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Սիրիա, իսկ այնտեղից՝ ԱՄՆ։Իր փոքրիկ, բայց խիստ հաջողակ բիզնեսը նա բացել է 1985 թվականին Արևելյան Հոլիվուդում՝ «Փոքրիկ Հայաստան» անունով հայտնի թաղամասում։Նրա խոսքով՝ համավարակը լուրջ հարված էր բիզնեսի համար, բայց ընտանիքը թևաթափ չի եղել, քանի որ իր գործն իսկապես կարևոր է համարում։«Ժամանակի ընթացքում մենք սովորեցինք։ Բոլորը ստիպված էին հարմարվել։ Սա կարևոր բիզնես է, ուստի այն պետք է շարունակվեր»,-ասում է Լարան։Բայց հիմա ընտանիքը պայքարում է հանուն այն բանի, ինչը, ըստ նրանց, ավելի կարևոր է, քան իրենց տեղական համայնքը՝ հանուն Հայաստանում խաղաղության։ Երիցյանները մասնակցել են Հայաստանի զինվորների և ժողովրդի հետ համերաշխության վերջին հանրահավաքին, որը կազմակերպել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հոլիվուդյան բաժանմունքը։«Եկել է ժամանակը, որ աշխարհը միավորվի և միջազգային հանրությանն ասի՝ բավական է»։Լարան նշել է, որ հացաբուլկեղենի փուռը մի քանի այլ ձեռնարկությունների հետ միասին հասույթի մի մասը նվիրաբերում է Հայաստանի բնակիչների համար դեղորայքի, սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների գնմանը:
ամն
լոս անջելես
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54056227_153:0:1353:900_1920x0_80_0_0_abb69141cd19f165a8a6b4d31f117cec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայ, բիզնես, հայաստան, լոս անջելես
ամն, հայ, բիզնես, հայաստան, լոս անջելես
Բիզնեսը բիզնես, բայց Հայաստանը ավելի կարևոր է. ԱՄՆ-ում անդրադարձել են հայկական փռին
08:55 20.01.2023 (Թարմացված է: 15:35 20.01.2023) Արդեն ավելի քանի 30 տարի Դավիթ Երեցյանը ղեկավարում է իր փոքրիկ բիզնեսը, չմոռանալով նաև իր պատմական հայրենիքի մասին։ Եկամտի մի մասն ուղղվում է Հայաստանին օգնելուն։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ABC7 հեռուստաալիքը փոքրիկ սյուժե է ներկայացրել Լոս Անջելեսի հայկական Sassoun Bakery հացաբուլկեղենի փռի մասին, որն օրերս նշել է իր 50-ամյակը:
Փռի տերը՝ 76-ամյա Դավիթ Երեցյանը, ծագումով Սասունից է․ ծնվել է այնտեղ, բայց ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Սիրիա, իսկ այնտեղից՝ ԱՄՆ։
Իր փոքրիկ, բայց խիստ հաջողակ բիզնեսը նա բացել է 1985 թվականին Արևելյան Հոլիվուդում՝ «Փոքրիկ Հայաստան» անունով հայտնի թաղամասում։
«Մենք հայտնի ենք մեր լահմաջոյով, դա աղացած մսով և բանջարեղենով լոշիկ է, որը նաև «հայկական պիցցա» են անվանում։ Ներկայումս փուռը 5 խանութ ունի ամբողջ Լոս Անջելեսում, բայց ամեն ինչ սկսվել է Սանտա-Մոնիկա բուլվարում, 35 տարի առաջ»,-պատմում է փռի սեփականատիրոջ դուստրը՝ Լարա Երեցյանը։
Նրա խոսքով՝ համավարակը լուրջ հարված էր բիզնեսի համար, բայց ընտանիքը թևաթափ չի եղել, քանի որ իր գործն իսկապես կարևոր է համարում։
«Ժամանակի ընթացքում մենք սովորեցինք։ Բոլորը ստիպված էին հարմարվել։ Սա կարևոր բիզնես է, ուստի այն պետք է շարունակվեր»,-ասում է Լարան։
Բայց հիմա ընտանիքը պայքարում է հանուն այն բանի, ինչը, ըստ նրանց, ավելի կարևոր է, քան իրենց տեղական համայնքը՝ հանուն Հայաստանում խաղաղության։ Երիցյանները մասնակցել են Հայաստանի զինվորների և ժողովրդի հետ համերաշխության վերջին հանրահավաքին, որը կազմակերպել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հոլիվուդյան բաժանմունքը։
«Եկել է ժամանակը, որ աշխարհը միավորվի և միջազգային հանրությանն ասի՝ բավական է»։
Լարան նշել է, որ հացաբուլկեղենի փուռը մի քանի այլ ձեռնարկությունների հետ միասին հասույթի մի մասը նվիրաբերում է Հայաստանի բնակիչների համար դեղորայքի, սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների գնմանը: