https://arm.sputniknews.ru/20230119/zvoramasum-mahacats-tarvon-gharibjani-qujry-gnacel-er-dprvoc-chimanalvov-teghi-unecatsi-masin-54055566.html
Զորամասում մահացած Տարոն Ղարիբյանի քույրը գնացել էր դպրոց` չիմանալով տեղի ունեցածի մասին
Զորամասում մահացած Տարոն Ղարիբյանի քույրը գնացել էր դպրոց` չիմանալով տեղի ունեցածի մասին
Sputnik Արմենիա
Տարոն Ղարիբյանը երկու մեծ եղբայր ուներ և մեկ դպրոցական քույր։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T18:24+0400
2023-01-19T18:24+0400
2023-01-19T18:25+0400
հրդեհ
զինվոր
զոհ
գեղարքունիքի մարզ
ուրցաձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54036375_0:0:1601:901_1920x0_80_0_0_98e90c5242385c05743719b3ad3f2d35.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Չափազանց համեստ, լուռ, հարմարվող ու համբերատար. Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես նկարագրեց այսօր Գեղարքունիքի մարզում` վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Տարոն Ղարիբյանին նրա դասղեկ, Ուրցաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Դիանա Գրիգորյանը։«Դեռ փոքր տարիքից մասնակցում էր գյուղատնտեսական աշխատանքներին։ Շատ նվիրված էր ընտանիքին, միշտ օգնում էր ծնողներին, ընտանիքի կողքին էր»,– պատմում է Դիանա Գրիգորյանը։Տարոն Ղարիբյանը երկու մեծ եղբայր ուներ և մեկ դպրոցական քույր։«Քույրը առավոտյան դպրոցում էր, շատ ուրախ էր, նույնիսկ դաընկերները գիտեին դեպքի մասին, բայց փորձում էին ամեն կերպ թաքցնել։ Մենք մի քանի ժամ, ամբողջ կոլեկտիվով ամեն ինչ արեցինք, որ նա դպրոցում գլխի չընկնի ինչ է եղել, մինչև հարազատները եկան՝ տուն տարան»,–պատմում է դպրոցի տնօրենը։Տարոնը 20 տարեկան էր։ Փետրվարին պետք է զորացրվեր։Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։Հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
գեղարքունիքի մարզ
ուրցաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54036375_44:0:1467:1067_1920x0_80_0_0_457c46e6db3c75ab7de47c4356349438.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, զինվոր, զոհ, գեղարքունիքի մարզ, ուրցաձոր
հրդեհ, զինվոր, զոհ, գեղարքունիքի մարզ, ուրցաձոր
Զորամասում մահացած Տարոն Ղարիբյանի քույրը գնացել էր դպրոց` չիմանալով տեղի ունեցածի մասին
18:24 19.01.2023 (Թարմացված է: 18:25 19.01.2023) Տարոն Ղարիբյանը երկու մեծ եղբայր ուներ և մեկ դպրոցական քույր։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Չափազանց համեստ, լուռ, հարմարվող ու համբերատար.
Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես նկարագրեց այսօր Գեղարքունիքի մարզում` վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Տարոն Ղարիբյանին նրա դասղեկ, Ուրցաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Դիանա Գրիգորյանը։
«Դեռ փոքր տարիքից մասնակցում էր գյուղատնտեսական աշխատանքներին։ Շատ նվիրված էր ընտանիքին, միշտ օգնում էր ծնողներին, ընտանիքի կողքին էր»,– պատմում է Դիանա Գրիգորյանը։
Տարոն Ղարիբյանը երկու մեծ եղբայր ուներ և մեկ դպրոցական քույր։
«Քույրը առավոտյան դպրոցում էր, շատ ուրախ էր, նույնիսկ դաընկերները գիտեին դեպքի մասին, բայց փորձում էին ամեն կերպ թաքցնել։ Մենք մի քանի ժամ, ամբողջ կոլեկտիվով ամեն ինչ արեցինք, որ նա դպրոցում գլխի չընկնի ինչ է եղել, մինչև հարազատները եկան՝ տուն տարան»,–պատմում է դպրոցի տնօրենը։
Տարոնը 20 տարեկան էր։ Փետրվարին պետք է զորացրվեր։
Հրդեհի հետևանքով
կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային
զինծառայողներ են։