https://arm.sputniknews.ru/20230119/zvoramasum-brnkvats-hrdehi-hetevanqvov-tuzhats-zinvvorneric-2-i-vitshaky-tsanr-e-mekiny-bavarar-54048421.html
Զորամասում բռնկված հրդեհի հետևանքով տուժած զինվորներից 2-ի վիճակը ծանր է, մեկինը` բավարար
Զորամասում բռնկված հրդեհի հետևանքով տուժած զինվորներից 2-ի վիճակը ծանր է, մեկինը` բավարար
Sputnik Արմենիա
Զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T16:01+0400
2023-01-19T16:01+0400
2023-01-19T16:04+0400
հայաստան
գեղարքունիքի մարզ
զորամաս
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/2314/05/23140532_0:281:1600:1181_1920x0_80_0_0_c957e2d4bac96e32f34839718a687611.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 2 զինծառայողների վիճակը ծանր է, 1-ինը` բավարար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:Նրա խոսքով՝ վաղ առավոտյան Այրվածքաբանության կենտրոն տեղափոխվածներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը` այրվածքային։Նրա խոսքով` զինծառայողներին դուրս գրելու մասին դեռևս վաղ է խոսել, նրանք ծանր վիճակից կարող են դուրս գալ մոտավորապես 10-12 օր հետո։Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։Հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
https://arm.sputniknews.ru/20230119/haskanum-es-vaghy-karvogh-e-ajdpes-el-chlinel-aram-manukjany-28-oric-petq-e-zvoracrver-54047685.html
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2314/05/23140532_0:0:1600:1201_1920x0_80_0_0_42e130f9bb250226e938b0885629ef9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղարքունիքի մարզ, զորամաս, զինծառայող
հայաստան, գեղարքունիքի մարզ, զորամաս, զինծառայող
Զորամասում բռնկված հրդեհի հետևանքով տուժած զինվորներից 2-ի վիճակը ծանր է, մեկինը` բավարար
16:01 19.01.2023 (Թարմացված է: 16:04 19.01.2023) Զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 2 զինծառայողների վիճակը ծանր է, 1-ինը` բավարար։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
Նրա խոսքով՝ վաղ առավոտյան Այրվածքաբանության կենտրոն տեղափոխվածներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը` այրվածքային։
«Երեք զինծառայողն էլ ունեն գիտակցություն, կարողանում են խոսել: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների մոտ 25-30 տոկոս են այրվածքները, իսկ մյուսինը` 4-5։ Կան խոր այրվածքներ, մակերեսը բավականին մեծ է, առկա են վերին շնչուղիների այրվածքներ»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով` զինծառայողներին դուրս գրելու մասին դեռևս վաղ է խոսել, նրանք ծանր վիճակից կարող են դուրս գալ մոտավորապես 10-12 օր հետո։
Հրդեհի հետևանքով
կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային
զինծառայողներ են։