https://arm.sputniknews.ru/20230119/zinvvornery-pvordzel-en-durs-gal-kacaranic-bajc-kraky-henc-mutqi-mvot-e-eghel-manramasner-54033474.html
Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ
Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ
Sputnik Արմենիա
Կացարանի պատուհանով, որը պատված է եղել ճաղավանդակներով, մի քանի զինծառայող փորձել են դուրս գալ։ Ըստ երևույթին` դրանք հենց վիրավոր զինծառայողներն են եղել։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T12:53+0400
2023-01-19T12:53+0400
2023-01-19T13:40+0400
զորամաս
զոհ
գեղարքունիքի մարզ
հրդեհ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54035481_0:114:1600:1014_1920x0_80_0_0_eafe944c70820713604d07ce23992bdd.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում բռնկված կրակը շատ ուժեղ է եղել. քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են, իսկ մյուսները փորձել են դուրս գալ, բայց քանի որ հենց մուտքի մոտ է եղել կրակը, նրանց չի հաջողվել դա անել։ Այդ ընթացքում վերակարգի զինծառայողները ներս են մտել, որպեսզի օգնության հասնեն համածառակայիցներին, բայց նրանք էլ են հրդեհի զոհ դարձել։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի թղթակիցները, որոնք այս պահին Գեղարքունիքի մարզում են` դեպքի վայրում։Կացարանի պատուհանով, որը պատված է եղել ճաղավանդակներով, մի քանի զինծառայող փորձել են դուրս գալ։ Ըստ երևույթին` դրանք հենց վիրավոր զինծառայողներն են եղել։Տեղում քննչական գործողություններն ավարտվել են։Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54035481_0:0:1600:1200_1920x0_80_0_0_354a3f3edd84029fd7e166ff096f53f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորամաս, զոհ, գեղարքունիքի մարզ, հրդեհ, զինծառայող, видео
զորամաս, զոհ, գեղարքունիքի մարզ, հրդեհ, զինծառայող, видео
Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ
12:53 19.01.2023 (Թարմացված է: 13:40 19.01.2023) Էքսկլյուզիվ
Կացարանի պատուհանով, որը պատված է եղել ճաղավանդակներով, մի քանի զինծառայող փորձել են դուրս գալ։ Ըստ երևույթին` դրանք հենց վիրավոր զինծառայողներն են եղել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում բռնկված կրակը շատ ուժեղ է եղել. քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են, իսկ մյուսները փորձել են դուրս գալ, բայց քանի որ հենց մուտքի մոտ է եղել կրակը, նրանց չի հաջողվել դա անել։ Այդ ընթացքում վերակարգի զինծառայողները ներս են մտել, որպեսզի օգնության հասնեն համածառակայիցներին, բայց նրանք էլ են հրդեհի զոհ դարձել։ Տեղեկությունը հայտնում են
Sputnik Արմենիայի թղթակիցները, որոնք այս պահին Գեղարքունիքի մարզում են` դեպքի վայրում։
Պարզվում է` կացարանում տեղադրված է եղել փայտի վառարան, որը գտնվել է կացարանի մուտքի մոտ։ Ուժեղ կրակի բռնկման պահին վերակարգի զինծառայողները եղել են բակում, իսկ ներսում քնած է եղել անձնակազմը։
Կացարանի պատուհանով, որը պատված է եղել ճաղավանդակներով, մի քանի զինծառայող փորձել են դուրս գալ։ Ըստ երևույթին` դրանք հենց վիրավոր զինծառայողներն են եղել։
Տեղում քննչական գործողություններն ավարտվել են։
Զոհվածներից մեկի ծնողը, որը դեպքի վայր էր եկել որդու մասին լուրի հետևից, տեղում իմացավ, որ տղան մահացել է։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով
կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային
զինծառայողներ են։