https://arm.sputniknews.ru/20230119/sa-hishecnum-e-nakhaqnnutjan-ughghvordum-ghazinjany-pashinjani-gnahatakanneri-masin-54058660.html
Սա հիշեցնում է նախաքննության ուղղորդում. Ղազինյանը` Փաշինյանի գնահատականների մասին
Սա հիշեցնում է նախաքննության ուղղորդում. Ղազինյանը` Փաշինյանի գնահատականների մասին
Sputnik Արմենիա
Ղազինյանի տպավորությամբ` վարչապետը կառավարության նիստում ողբերգական հրդեհի վարկածների մասին խոսելով նպատակ ուներ կոնկրետ բացառել բոլոր հնարավոր վարկածները... 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T23:50+0400
2023-01-19T23:50+0400
2023-01-19T23:50+0400
արթուր ղազինյան
հրդեհ
զինվոր
մահ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42748334_0:0:1600:901_1920x0_80_0_0_279116c162afdc0af147da047c268c33.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Նախաքննության ուղղորդում, անմեղության կանխավարկածի խախտում. իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է մեկնաբանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին խոսքերը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Հրդեհի հետևանքով կա 15 զոհ։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։Իրավաբանի կարծիքով` տարակուսելի է, որ պետության ղեկավարը, լինելով քաղաքական դեմք, շտապում է գնահատական տալ, դիրքորոշում հայտնել, ենթադրություններ անել առերևույթ հանցագործության վերաբերյալ։Նրա տպավորությամբ` վարչապետը, կառավարության նիստում դեպքի վարկածների մասին խոսելով, նպատակ ուներ կոնկրետ բացառել բոլոր հնարավոր վարկածները, թողնել միայն իրենց համար քաղաքական առումով անվտանգ վարկածը։Մեկ այլ տեսանկյունից էլ, ըստ Ղազինյանի, նախկին լրագրող Փաշինյանը վաղ հնչեցրած գնահատականներով շտապել է հայտնվել լրահոսի վերևում։Բացի նախաքննության ուղղորդումից, իրավաբանի խոսքով, երկրի ղեկավարն իր հնչեցրած գնահատականներով, նաև զինծառայողներից մեկի անփութության մասին խոսելով, թե հենց նա եղել է կրակի բռնկման պատճառը, խախտել է այդ անձի անմեղության կանխավարկածը։ Հանցավոր անտարբերության հետևանք է. ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն են տարածել«Սա անմեղության կանխավարկածը խախտելուց բացի, նաև հստակ մեղավորների նշանակում է. նորից էլի մեղավորը զինվորն էր, մեղավորները սովորական մարդիկ են, իրենք (իշխանությունները - խմբ. ) ամեն ինչ ճիշտ են արել, իսկ մարդիկ սխալ են և այդ սխալի պատճառով բոլորը մահանում են։ Ես չեմ կարող հավատալ, որ չափահաս սպան չգիտեր, որ բենզինով չի կարելի արդեն իսկ այրման մեջ գտնվող վառարանը ինչ–որ կերպ լիցքավորել»,–ասաց Ղազինյանը։Անդրադառնալով դեպքին հաջորդած՝ առանց քրեաիրավական գնահատականների պաշտոնանկություններին` Ղազինյանը նշեց, որ դա քավության նոխազ դարձնելու փորձ է։Ըստ նրա` տեղի ունեցած ողբերգության արմատներն իրականում տանում են դեպի ՀՀ պաշտպանության նախարարություն, քանի որ կացարանների ջեռուցումը, տեխնիկական ապահովումը, նյութերով մատակարարումը իրականացնում է ՊՆ–ն և պատասխանատուն հենց այդ կառույցն է։Բարձրաստիճան սպայական կազմին աշխատանքից ազատելու իրավաչափության հետ կապված գնահատականներից զերծ մնալով` նախկին պատգամավորն այնուամենայնիվ ընդգծեց, որ մի ամբողջ բանակային կորպուսի « գլխատելու» որոշման ողջամտությունը պետք է կասկածի տակ դնել։ Սա վտանգավոր և անհեռատես քայլ է Ղազինյանը համարում` նշելով, որ պատերազմական իրավիճակ ստեղծվելու դեպքում նոր նշանակված կորպուսի հրամանատարը դժվար կկարողանա կարճ ժամանակում կազմակերպել կորպուսի աշխատանքը և մարտ վարել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42748334_0:0:1424:1068_1920x0_80_0_0_3b2d52540b818e2f7bab12affbfce5e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր ղազինյան, հրդեհ, զինվոր, մահ, հհ պաշտպանության նախարարություն (պն), նիկոլ փաշինյան
արթուր ղազինյան, հրդեհ, զինվոր, մահ, հհ պաշտպանության նախարարություն (պն), նիկոլ փաշինյան
Սա հիշեցնում է նախաքննության ուղղորդում. Ղազինյանը` Փաշինյանի գնահատականների մասին
Ղազինյանի տպավորությամբ` վարչապետը կառավարության նիստում ողբերգական հրդեհի վարկածների մասին խոսելով նպատակ ուներ կոնկրետ բացառել բոլոր հնարավոր վարկածները, թողնել միայն իրենց համար քաղաքական առումով անվտանգը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Նախաքննության ուղղորդում, անմեղության կանխավարկածի խախտում. իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է մեկնաբանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին խոսքերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Հրդեհի հետևանքով կա 15 զոհ։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։
Իրավաբանի կարծիքով` տարակուսելի է, որ պետության ղեկավարը, լինելով քաղաքական դեմք, շտապում է գնահատական տալ, դիրքորոշում հայտնել, ենթադրություններ անել առերևույթ հանցագործության վերաբերյալ։
«Սա հիշեցնում է նախաքննության ուղղորդում, հիշեցնում է կոնկրետ մեղավորների շրջանակի ուրվագծում։ Պետության ղեկավարները նման դեպքերում չեն շտապում գնահատականներ տալ, չեն շտապում եզրակացություններ անել, հակառակը` ցուցաբերում են զսպվածություն, կոռեկտություն, հղում են անում նախաքննությանը»,–ասաց Ղազինյանը։
Նրա տպավորությամբ` վարչապետը, կառավարության նիստում դեպքի վարկածների մասին խոսելով, նպատակ ուներ կոնկրետ բացառել բոլոր հնարավոր վարկածները, թողնել միայն իրենց համար քաղաքական առումով անվտանգ վարկածը։
Մեկ այլ տեսանկյունից էլ, ըստ Ղազինյանի, նախկին լրագրող Փաշինյանը վաղ հնչեցրած գնահատականներով շտապել է հայտնվել լրահոսի վերևում։
Բացի նախաքննության ուղղորդումից, իրավաբանի խոսքով, երկրի ղեկավարն իր հնչեցրած գնահատականներով, նաև
զինծառայողներից մեկի անփութության մասին խոսելով, թե հենց նա եղել է կրակի բռնկման պատճառը, խախտել է այդ անձի անմեղության կանխավարկածը։
«Սա անմեղության կանխավարկածը խախտելուց բացի, նաև հստակ մեղավորների նշանակում է. նորից էլի մեղավորը զինվորն էր, մեղավորները սովորական մարդիկ են, իրենք (իշխանությունները - խմբ. ) ամեն ինչ ճիշտ են արել, իսկ մարդիկ սխալ են և այդ սխալի պատճառով բոլորը մահանում են։ Ես չեմ կարող հավատալ, որ չափահաս սպան չգիտեր, որ բենզինով չի կարելի արդեն իսկ այրման մեջ գտնվող վառարանը ինչ–որ կերպ լիցքավորել»,–ասաց Ղազինյանը։
Անդրադառնալով դեպքին հաջորդած՝ առանց քրեաիրավական գնահատականների պաշտոնանկություններին` Ղազինյանը նշեց, որ դա քավության նոխազ դարձնելու փորձ է։
Ըստ նրա` տեղի ունեցած ողբերգության արմատներն իրականում տանում են դեպի ՀՀ պաշտպանության նախարարություն, քանի որ կացարանների ջեռուցումը, տեխնիկական ապահովումը, նյութերով մատակարարումը իրականացնում է ՊՆ–ն և պատասխանատուն հենց այդ կառույցն է։
«Դեռ պետք է նախաքննությունը հաստատի` արդյոք ինչպես իրենք են նշում՝ կենցաղային բնույթի սխալի, անփութության կամ անզգուշության պատճառով է տեղի ունեցել այդ հրդեհը։ Այստեղ մարտական միավորների հրամանատարները, իմ խորին համոզմամբ, չէին կարող առնչություն ունենալ։ Սրանով փորձ է արվում «պաշտպանության նախարարություն» քաղաքական կառույցից պատասխանատվությունը շեղել և դնել մարտական միավորների վրա»,–նշեց Ղազինյանը։
Բարձրաստիճան սպայական կազմին աշխատանքից ազատելու իրավաչափության հետ կապված գնահատականներից զերծ մնալով` նախկին պատգամավորն այնուամենայնիվ ընդգծեց, որ մի ամբողջ բանակային կորպուսի « գլխատելու» որոշման ողջամտությունը պետք է կասկածի տակ դնել։ Սա վտանգավոր և անհեռատես քայլ է Ղազինյանը համարում` նշելով, որ պատերազմական իրավիճակ ստեղծվելու դեպքում նոր նշանակված կորպուսի հրամանատարը դժվար կկարողանա կարճ ժամանակում կազմակերպել կորպուսի աշխատանքը և մարտ վարել։