https://arm.sputniknews.ru/20230119/nranc-zbaghecrats-pashtvonnern-arnchvum-en-khndrin-papikjany-khvosec-azatumneri-masin-54024524.html
Նրանց զբաղեցրած պաշտոններն առնչվում են խնդրին. Պապիկյանը խոսեց ազատումների մասին
Նրանց զբաղեցրած պաշտոններն առնչվում են խնդրին. Պապիկյանը խոսեց ազատումների մասին
Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանը թվարկեց, թե ովքեր են պաշտոններից ազատվել ինժեներասակրավորային վաշտի հրդեհի դեպքից հետո։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T11:49+0400
2023-01-19T11:49+0400
2023-01-20T17:02+0400
սուրեն պապիկյան
զորամաս
պաշտոնանկություն
սպա
հրդեհ
զոհ
զինվոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54022822_0:0:1280:720_1920x0_80_0_0_f19c6dbd3ea74bd2105956e77f481efc.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հրդեհված ինժեներասակրավորային վաշտում 15 զինվորի մահվան առնչությամբ պետք է կոնկրետ անհատական հետևանքներ լինեն։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ առավոտյան միջնորդություն է ներկայացրել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու մասին։Կա նախնական վարկած. Քյարամյանը մանրամասներ հայտնեց զորամասում բռնկված հրդեհի առնչությամբՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը, թիկունքի պետ– կորպուսի հրամանատարի տեղակալը։Բացի այդ, աշխատանքից ազատվել են նաև կորպուսի հրամանատարի տեղակալը մարտական հրամանատարության գծով, ինժեներական ծառայության պետ, ինժիներասակրավորային վաշտի հրամանատարն ու ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը։Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։Դեպքի առնչությամբ պաշտոնանկություններ են եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54022822_186:0:1146:720_1920x0_80_0_0_ffcbb78cabb3db36c48fa110c2079b36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, զորամաս, պաշտոնանկություն, սպա, հրդեհ, զոհ, զինվոր
սուրեն պապիկյան, զորամաս, պաշտոնանկություն, սպա, հրդեհ, զոհ, զինվոր
Նրանց զբաղեցրած պաշտոններն առնչվում են խնդրին. Պապիկյանը խոսեց ազատումների մասին
11:49 19.01.2023 (Թարմացված է: 17:02 20.01.2023) Սուրեն Պապիկյանը թվարկեց, թե ովքեր են պաշտոններից ազատվել ինժեներասակրավորային վաշտի հրդեհի դեպքից հետո։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Հրդեհված ինժեներասակրավորային վաշտում 15 զինվորի մահվան առնչությամբ պետք է կոնկրետ անհատական հետևանքներ լինեն։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ առավոտյան միջնորդություն է ներկայացրել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու մասին։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը, թիկունքի պետ– կորպուսի հրամանատարի տեղակալը։
Բացի այդ, աշխատանքից ազատվել են նաև կորպուսի հրամանատարի տեղակալը մարտական հրամանատարության գծով, ինժեներական ծառայության պետ, ինժիներասակրավորային վաշտի հրամանատարն ու ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը։
«Նրանց զբաղեցրած պաշտոններն ինչ-որ կերպ առնչվում են խնդրին։ Բնականաբար, մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, նրանց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»,–ասաց Պապիկյանը։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով
կա 15 զոհ և 3 վիրավոր։