https://arm.sputniknews.ru/20230119/mirzojany-niderlandneri-gortsynkervojy-nerkajacrel-e-lgh-zhoghvovrdin-sparnacvogh-martahravernery-54053988.html
Միրզոյանը Նիդեռլանդների գործընկերոջը ներկայացրել է ԼՂ ժողովրդին սպառնացող մարտահրավերները
Միրզոյանը Նիդեռլանդների գործընկերոջը ներկայացրել է ԼՂ ժողովրդին սպառնացող մարտահրավերները
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում կարևորել է միջազգային հանրության կողմից գործուն քայլերը։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T17:59+0400
2023-01-19T17:59+0400
2023-01-19T17:59+0400
նիդեռլանդներ
հայաստան
արցախ
լաչինի միջանցք
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/54000464_0:0:1601:901_1920x0_80_0_0_02dffece182c80f33d72d970bc591d32.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀՀ արտաքին գործերին նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում Նիդեռլանդների Թագավորության գործընկերոջը` Վոպկե Հուքստրային ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող մարտահրավերները և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։Նա ընդգծել է նաև միջազգային հանրության կողմից գործուն քայլերի կարևորությունը` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու փորձերը կանխելու նպատակով:Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի:Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
նիդեռլանդներ
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/54000464_45:0:1466:1066_1920x0_80_0_0_2490059a663908899f275d9ef3f04e6b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիդեռլանդներ, հայաստան, արցախ, լաչինի միջանցք, ադրբեջան
նիդեռլանդներ, հայաստան, արցախ, լաչինի միջանցք, ադրբեջան
Միրզոյանը Նիդեռլանդների գործընկերոջը ներկայացրել է ԼՂ ժողովրդին սպառնացող մարտահրավերները
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում կարևորել է միջազգային հանրության կողմից գործուն քայլերը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀՀ արտաքին գործերին նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում Նիդեռլանդների Թագավորության գործընկերոջը` Վոպկե Հուքստրային ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող մարտահրավերները և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ «ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԼՂ վերադարձող երեխաների հետ կապված միջադեպին, Ադրբեջանի կողմից նրանց հանդեպ ցուցաբերած անթույլատրելի վարքագծին: Միրզոյանը կարևորել է Նիդեռլանդների կառավարության հասցեական հայտարարությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Նա ընդգծել է նաև միջազգային հանրության կողմից գործուն քայլերի կարևորությունը` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու փորձերը կանխելու նպատակով:
Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։