https://arm.sputniknews.ru/20230119/hhum-mi-sharq-despanatner-cavakcel-en-hrdehi-pattsharov-zohvats-zinvorneri-harazatnerin-54047841.html
ՀՀ–ում մի շարք դեսպանատներ ցավակցել են հրդեհի պատճառով զոհված զինվորների հարազատներին
ՀՀ–ում մի շարք դեսպանատներ ցավակցել են հրդեհի պատճառով զոհված զինվորների հարազատներին
Sputnik Արմենիա
ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ՄԹ-ի և Իրանի դեսպանությունները նաև շուտափույթ ապաքինում են մաղթել տուժածներին։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T15:52+0400
2023-01-19T15:52+0400
2023-01-19T15:52+0400
զոհ
հրդեհ
զինվոր
հայաստան
դեսպանատուն
իրանի իսլամական հանրապետություն
միացյալ թագավորություն
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2275/06/22750654_0:5:1600:905_1920x0_80_0_0_77533c400bf7e411c6cb54c9ce6b72d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ–ում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իրանի և ԱՄՆ–ի դեսպանատները ցավակցություններ են հայտնել Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին դիվանագիտական կառույցները հայտնել են Twitter-ի իրենց էջերում։ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն էլ նշել է, որ անկեղծ ցավակցություն է հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, ընկերներին և ծառայակիցներին։ Վիրավորներին էլ մաղթել են շուտափույթ ապաքինում։Իրանի դեսպանությունից հայտնել են, որ շուտափույթ ապաքինում են մաղթում վիրավորներին, իսկ իրենց մտքերն ու կարեկցանքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են։ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն էլ Twitter-ում գրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից խորին ցավակցությունն են հայտնում այսօր հայկական զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան առիթով։Նրանք նույնպես շուտափույթ ապաքինում են մաղթել տուժածներին։Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
իրանի իսլամական հանրապետություն
միացյալ թագավորություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2275/06/22750654_215:0:1600:1039_1920x0_80_0_0_3559f7edd19a7c2dc39b4726bad96b71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զոհ, հրդեհ, զինվոր, հայաստան, դեսպանատուն, իրանի իսլամական հանրապետություն, միացյալ թագավորություն, ամն, ռուսաստան
զոհ, հրդեհ, զինվոր, հայաստան, դեսպանատուն, իրանի իսլամական հանրապետություն, միացյալ թագավորություն, ամն, ռուսաստան
ՀՀ–ում մի շարք դեսպանատներ ցավակցել են հրդեհի պատճառով զոհված զինվորների հարազատներին
ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ՄԹ-ի և Իրանի դեսպանությունները նաև շուտափույթ ապաքինում են մաղթել տուժածներին։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ–ում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իրանի և ԱՄՆ–ի դեսպանատները ցավակցություններ են հայտնել Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին դիվանագիտական կառույցները հայտնել են Twitter-ի իրենց էջերում։
«Շատ տխուր լուր է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցածը։ Բռնկված հրդեհը 15 զինծառայողի կյանք է խլել։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց սիրելինեերին և հարազատներին»,–
գրել է ՄԹ դեսպան Գալագերը։ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն էլ նշել է, որ անկեղծ ցավակցություն է հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, ընկերներին և ծառայակիցներին։ Վիրավորներին էլ մաղթել են շուտափույթ ապաքինում։
Իրանի դեսպանությունից հայտնել են, որ շուտափույթ ապաքինում են մաղթում վիրավորներին, իսկ իրենց մտքերն ու կարեկցանքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են։
ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն էլ
Twitter-ում գրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից խորին ցավակցությունն են հայտնում այսօր հայկական զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան առիթով։
«Այս պահին մենք մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,– գրել է Լայթինեն։
Նրանք նույնպես շուտափույթ ապաքինում են մաղթել տուժածներին։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով
կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային
զինծառայողներ են։