https://arm.sputniknews.ru/20230119/hh-nakhagahy-cavakcel-e-zvohvats-zintsarajvoghneri-yntaniqnerin-54038603.html
ՀՀ նախագահը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին
ՀՀ նախագահը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել ինժեներասակրավորային վաշտում 15 զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ։ 19.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-19T13:14+0400
2023-01-19T13:14+0400
2023-01-19T13:16+0400
հրդեհ
զինծառայող
նախագահ
ցավակցություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54036375_0:0:1601:901_1920x0_80_0_0_98e90c5242385c05743719b3ad3f2d35.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն պատահարներն ի սպառ բացառելու համար: Հրդեհված ինժեներասակրավորային վաշտում 15 զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ իր ցավակցական ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54036375_44:0:1467:1067_1920x0_80_0_0_457c46e6db3c75ab7de47c4356349438.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, զինծառայող, նախագահ, ցավակցություն, հայաստան
հրդեհ, զինծառայող, նախագահ, ցավակցություն, հայաստան
ՀՀ նախագահը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին
13:14 19.01.2023 (Թարմացված է: 13:16 19.01.2023) Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել ինժեներասակրավորային վաշտում 15 զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն պատահարներն ի սպառ բացառելու համար: Հրդեհված ինժեներասակրավորային վաշտում 15 զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ իր
ցավակցական ուղերձում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Ցավակցություններս եմ հղում և վշտակցում մահացած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է»,–ասված է նախագահի ուղերձում։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով
կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային
զինծառայողներ են։